ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, և մարդկանց թվում է, թե արցախցիների բոլոր խնդիրները կարգավորված են․ Գեղամ Ստեփանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցումների՝ վերջերս հրապարակված արդյունքներում մի հետաքրքիր ցուցանիշ կա, որը վերաբերում է բռնի տեղահանված արցախցիների խնդիրների կառավարման հարցում ՀՀ կառավարության գործողություններին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հարցմանը մասնակցածների 66%-ը գոհ է բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի կառավարումից ու սա այն պարագայում, երբ բնակարանային երկարաժամկետ ծրագիրը, ըստ էության, ձախողված է, իսկ «40+10 հազար» բնակարանային ապահովության ծրագիրը, ըստ տարածվող լուրերի, հունվարից գործելու է միայն հատուկ և խոցելի խմբերի համար։ Նույն խայտառակ իրավիճակն ունենք նաև աշխատանքի տեղավորման համար մեկնարկած ծրագրերի մասով։

Կարծում եմ՝ հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շրջանում գոհունակության այս ցուցանիշի պատճառներից մեկն այն է, որ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են։

Այս պնդումը նաև ապացուցվում է այն հանգամանքով, որ գոհունակության տոկոսը ավելի բարձր է հատկապես ՀՀ գյուղական բնակավայրերի բնակիչների (73%) շրջանում, որոնց համար տեղեկատվության հիմնական աղբյուրը Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է։

Այնինչ, իրականությունն այն է, որ սոցիալ-կենցաղային խնդիրների տակ կքացող մարդիկ ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը»,- գրել է Ստեփանյանը։

«Հարցումը չի իրականացվել արցախցիների շրջանում, այլ ընդհանուր ՀՀ բնակիչների շրջանում, որոնց մեջ հնարավոր է նաև արցախցիներ են եղել։ Վստահ եմ, որ տրամագծորեն այլ պատկեր կունենանք, եթե հարցումը իրականացվեր արցախցիների շրջանում»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular