ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում բախվել են «Hyundai Tucson»-ն ու «Mercedes»-ը. տուժածների թվում կան երեխաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:25-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Հ.-ի վարած «Hyundai Tucson» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ են՝ 2 և 4 տարեկան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Բախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, «Mercedes»-ը մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտու մի հատվածը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Վիրավորները «Hyundai»-ի վարորդի կինն ու երեխաներն են: Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular