Ուկրաինայում քննադատել են Գուտերեշին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում հայտարարել են, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «սխալ ընտրություն է կատարել»՝ համաձայնելով մասնակցել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և չմասնակցելով ավելի վաղ Շվեյցարիայում Կիևի նախաձեռնած համաժողովին։
Այդ մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ մեկնաբանությունում, որը տեղադրվել է գերատեսչության՝ X-ի (նախկինում՝ Twitter) պաշտոնական միկրոբլոգում։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը մերժեց Ուկրաինայի հրավերը՝ մասնակցել Շվեյցարիայում հունիսին տեղի ունեցած առաջին «խաղաղության գագաթնաժողովին», բայց ընդունեց Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Դա սխալ ընտրություն է, որը չի նպաստում խաղաղության գործընթացին և վնաս է հասցնում ՄԱԿ-ի հեղինակությանը»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ մեկնաբանությունում։