ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց ՌԴ-ի օկուպացրած տարածքները զիջելու հարցը. Զելենսկին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան չի քննարկում ՌԴ-ի օկուպացրած ուկրաինական տարածքները ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց զիջելու հարցը, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին, հայտնում է unian.net-ը:

«Մենք նման բան չենք քննարկում, բայց կարծում եմ, որ այս կեղծ լուրերը պատահական չեն: Ըստ երևույթին, որոշ գործընկերներ կարող են նման մտքեր ունենալ, բայց ինձ հետ դրանց շուրջ ուղիղ չեն խոսում»,- ընդգծել է Զելենսկին։

Միաժամանակ, ինչպես նշել է նախագահը, բոլոր բանակցություններում Ուկրաինան այժմ բարձրացնում է անվտանգության երաշխիքների հարցը։

Ըստ Զելենսկիի՝ լավագույն երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular