Վրաստանում հղի կինը վրաերթի է ենթարկվել և մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիի Գլդանի թաղամասում մեծ արագությամբ ընթացող մեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջ։ Կինը, ով 25 տարեկան էր, տեղում մահացել է։
Ըստ ՆԳՆ-ի՝ մեքենայի վարորդը բերման է ենթարկվել։ Ականատեսները պնդում են, որ նա հարբած է եղել, սակայն փորձաքննությունից պաշտոնական ապացույց դեռ չկա։ Կատարվում է հետաքննություն:
Մեծ արագությամբ ընթացող մեքենան բախվել է նաև կցասայլին, ինչի հետևանքով բեռնատարը կորցրել է կառավարումը և վնասել գազատարը։
Հետևեք մեզ՝ այստեղ