ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում հեղեղումներ են․ մեքենաները ջրի տակ են մնացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքվում երեկ երեկոյան և գիշերը տեղացած հորդառատ անձրևները քաղաքում իսկական ջրհեղեղ են առաջացրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ամենաշատը տուժել են քաղաքի Սաբունչիի, Բինգադիի, Նարիմանովի և մի շարք այլ շրջաններն ու հարակից բնակավայրերը։

Տեղատարափ անձրևը հանգեցրել է նրան, որ ճանապարհներին և ստորգետնյա թունելներում ջրի մակարդակը տեղ-տեղ բարձրացել է մինչև 1,5-2 մետր։ Արդյունքում տասնյակ մեքենաներ արգելափակվել են ճանապարհներին։ Հաղորդվում է տուժածների մասին, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել։ Հեղեղվել են նաև ուսումնական հաստատություններ, մետրոյի կայարարաններ, բնակելի տներ։ 

Հաղորդվում է, որ այսօր էլ Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող թունելում մարդատար ավտոբուսն ընկղմվել է ջրի մեջ։

Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում նաև ուղևորներ են եղել, նրանց հաջողվել է ավտոբուսից դուրս բերել պարանով։ Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Բաքվի և Ապշերոնի շրջանի ջրածածկ տարածքներից անվտանգ վայրեր է տարհանվել 31 մարդ։ Այսօր նույնպես անձրևի, ինչպես նաև հեղեղից թունելների խցանվելու պատճառով Բաքվի մի շարք փողոցներում և պողոտաներում խցանումներ են, մի շարք փողոցներում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել։


© factor.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular