ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քպականները դեմ են արտահերթ ընտրություններին՝ վասն իրենց հիփոթեքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները կրկին ակտիվացել են։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Փաշինյան ուզում է եկող տարվա ամռանն անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ Սահմանադրության փոփոխության և ԵՄ անդամակցության հարցի հանրաքվեին զուգահեռ։ Դա լուրջ հակազդեցության կարղ է բերել հենց իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունում։ Քպականները պատերի տակ խոսում են, թե Նիկոլ Փաշինյանն իրենց «հացին վայիս» է լինում։ Որոշները վարկեր, հիփոթեքներ ունեն, որոշները տարբեր բիզնեսների հետ փայերի մեջ են, իսկ հիմա հասկանում են, որ եթե զրկվում են պատգամավորի կարգավիճակից, այլևս որևէ մեկն իրենց հանիրավի գումարներ չի տա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լուրջ լոբբինգ է գնում ներսում, որ հանկարծ արտահերթ գործընթացների մասին չմտածեն։ Նույնիսկ քննադատում են վարչապետին, կառավարության անդամներին, որոնք անկախ ընտրություններից, փողի տոպրակի մոտ նստած են, իսկ պատգամավորների հացն աշխատավարձն է, պարգևավճարները և փոքր գումարներ, որ իրենց թողել են կողքից աշխատել։ 

Էվելինա Եսայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular