ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Կարծում եք՝ հրաժարականի հայտարարությո՞ւն էր, ինչը պահանջում էին Առաջին հայկական ճակատը, թիմերի ֆան ակումբներն ու, ընդհանրապես, երկրպագուները, կամ՝ առկա դժգոհությունների ու բարձրացված հարցերի սպառիչ պատասխանների հայտարարությո՞ւն էր: Իհարկե, ոչ: Արմեն Մելիքբեկյանը ընդունել է, որ իրենց՝ 2019-2025թթ. ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չի կատարվել, մի մասն էլ իրականացվել է մասնակի: Այստեղ Մելիքբեկյանը լրջորեն չափազանցրել է. ճիշտ կլիներ օգտագործել «գերակշիռ մեծամասնությունը չի կատարվել» ձևակերպումը: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ:
 
Նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի. մեղավոր են կորոնավիրուսը, 44-օրյա պատերազմը, Ուկրաինայի հակամարտությունը (վերջինս նույնիսկ ուկրաինական ֆուտբոլի վրա այնքան չի ազդել, փաստորեն, որքան Հայաստանի), արտարժույթի շուկան (հը՞), ակումբները, մարզիչները, ֆուտբոլիստները, «իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտները», երկրպագուները և այլն, և այլն: Մի խոսքով, ամեն ինչ ու ամեն ոք խանգարել են, իսկ, ահա, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար»: Հանուն արդարության պետք է նշել, որ Մելիքբեկյանը նաև «ՀՖՖ ղեկավարության մեղավորության» մասին է խոսել, բայց ոչ թե ծրագրերը տապալելու, արդյունքներ չգրանցելու, ֆուտբոլը չզարգացնելու առումով, այլ նրա համար, որ... «ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը, նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում»: Զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
 
Սակայն, ինչպես երևում է, Մելիքբեկյանի «կրուտիտները» չբավարարեցին երկրպագուներին, և հայտարարությունից կարճ ժամանակ անց «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով FAF անդամները, ինչպես նաև «Կարմիր արծիվներ», «Սեկտոր 18», «ԱԼՖԱ», «Սև հովազներ», «Սաութ Վեսթ Ուլտրաս» և մի քանի այլ ֆան շարժումների ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց ակցիա իրականացրեցին՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը։
 
Հ.Գ.-Ի դեպ, մի ճակատագրական սխալ Մելիքբեկյանը թույլ է տվել, որի համար գուցե և պատժվի հենց իշխանությունների կողմից. մեղավորների մեջ նա չի հիշատակել «նախկիններին»: Ինչպիսի վրիպում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular