ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական բանականությունը նույնքան վտանգավոր է, որքան միջուկային զենքը․ Բիլ Գեյթս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արհեստական բանականությունից եկող վտանգը համազոր է միջուկային և կենսաբանական զենքերից բխող վտանգին, կարծիք է հայտնել միլիարդատեր, ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը։

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դրան զուգահեռ՝ կան միջուկային զենքը, կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչությունը և արհեստական բանականությունը»,- Գեյթսի խոսքերն է մեջբերել բրիտանական Daily Mirror-ը՝ նշելով, որ Գեյթսն այս բոլոր վտանգները համազոր է համարում։

«Արհեստական բանականության զարգացման տեմպն, իմ կարծիքով, զարմացնող է, բայց նաև մի փոքր վախեցնող»,- խոսքը շարունակել է Գեյթսը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել նաև լավ նպատակների համար, ներառյալ կրթության և բժշկական ծառայությունների հասանելիությունը հեշտացնելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular