ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատման կանոնակարգը հակասում է Հայաստանի պետական, ազգային շահերին․ «կողմ» քվեարկողները կիսում են պետական դավաճանության պատասխանատվությունը․ «Սրբազան պայքար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սրբազան պայքարի» համակարգող մարմնի հայտարարությունը․

«Սեպտեմբերի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանի ակնհայտ ապօրինի որոշումից հետո «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը ներկայացվել է Ազգային ժողովի դատին։

Այս առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել  հետևյալը.

1․ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ստորագրել է բազմաթիվ փաստաթղթեր (օրինակ՝ 09.11.2020թ-ի Եռակողմ հայտարարություն և այլն), բայց դրանցից որևէ մեկը չի անցել ներպետական վավերացման նման ընթացակարգ (ՍԴ և ԱԺ վավերացում), ինչպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման» կանոնակարգը։ Ավելին, հանձնաժողովի մակարդակով ստորագրված Կանոնակարգը մտցվում է նման ընթացակարգ այն պարագայում, երբ առնվազն դեռևս առերևույթ առկա չէ նմանատիպ որևէ գործընթաց Ադրբեջանում։

Այսպիսի վարքագիծը խոսում է Ադրբեջանի կողմից հերթական պահանջի կատարման և պետական առերևույթ հանցագործություն կատարելու պատասխանատվությունը մեկ անձից այլոց վրա տարածելու միտման մասին (Սահմանադրական դատարան, ԱԺ պատգամավորներ, ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաև 2021թ-ի ընտրություններում ՔՊ ընտրողներ)։

2. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի առկայության պայմաններում նման գործընթացի նախաձեռնումն ի սկզբանե հարցականի տակ է դնում գործընթացի լեգիտիմությունը։

3. Տեսանելի է նաև, որ Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի վրա հղվելու և այդ հիմքով որևէ գործընթաց տանելու իրական ցանկություն չունի։ Սա պարզ է դառնում այն բանից, որ Կանոնակարգը զուրկ է իրավական որոշակիությունից, այն չի ամրագրում սահմանազատման և սահմանագծման միասնական իրավական հիմք, ավելին,  Կանոնակարգի նախաբանով հիմք է դրվում հատվածական սահմանագծման և սահմանազատման համար՝ Ալմա Աթայի հռչակագրից զատ սահմանազատման և սահմանագծման հիմք  հռչակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ենթադրյալ պայմանագիրը։

Այսինքն՝ սա դառնալու է հանրության վրա «վաճառած» հերթական կեղծիքը, իբր պրոցեսը գնում է Ալմա Աթայի հռչակագրով։

Հավելենք՝  Ալմա Աթայի հռչակագրով գնացող պրոցեսն ինքնին պրոբլեմատիկ է մեր ազգային և պետական շահի տեսանկյունից, բայց Ադրբեջանը նույնիսկ դրա ցանկությունը չունի, ինչը հստակ արտացոլված է սույն Կանոնակարգում։

4. Մայիս ամսին Տավուշում իրականացվել է զորքերի ապօրինի ետքաշում և ՀՀ սահմանների փաստացի փոփոխություն, սակայն Կանոնակարգը այդ գործընթացներից միայն ամիսներ անց է ներկայացվել Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի դատին։ Սա ևս մեկ ապացույց է, որ մայիս ամսին Տավուշում իրականացված գործընթացը ոչ մի կապ չուներ սահմանազատման և սահմանագծման հետ, այլ ընդամենը միակողմանի զիջում էր։

Ադրբեջանը պարտադրանքի ուժով Տավուշում հասել է իր նպատակին։ Նույն կերպ, բոլոր այն տեղերում, որտեղ իր համար նպաստավոր վիճակ է, անելու է նույնը, այսինքն՝ սահմանի՝ Ադրբեջանի համար նպաստավոր հատվածները համարվելու են սահմանազատված և սահմանագծված ըստ այս Կանոնակարգի, որից հետո Ադրբեջանը կարող է տարիներ ձգել այս գործընթացը և մենք չունենանք սահմանազատված է սահմանագծված սահման։ Սա էլ իր հերթին գործընթացի ներքո դրված ռումբ է։

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, «Սրբազան պայքարը» հայտարարում է`  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնկարգը հակասում է ՀՀ պետական, ազգային շահերին և ենթակա չէ վավերացման։

Նշված փաստաթղթի ընդունմանը ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՈՂ յուրաքանչյուր ոք կիսում է ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ տարրեր պարունակող գործընթացի մասնակիցը լինելու պատասխանատվությունը»։

«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմին

21.10.2024թ․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular