ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է Լիբանանում պատերազմը դադարեցնելու իր պայմանները. Axios

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետի աշխատակազմն անցյալ շաբաթ փաստաթուղթ է ուղարկել Սպիտակ տուն` ներկայացնելով Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի սկսած ռազմական գործողության դիվանագիտական կարգավորման իր պայմանները:

Ինչպես հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի և Թել Ավիվի աղբյուրները, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը հոկտեմբերի 21-ին Բեյրութ կատարած այցի ժամանակ պետք է այս ծրագիրը ներկայացնի Լիբանանի կառավարությանը։

Իսրայելի անանուն պաշտոնյայի խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և երկրի պաշտպանության նախարարության միջև բանակցություններից հետո։

Թել Ավիվի պահանջներից մեկն այն է, որ Իսրայելի պաշտպանության բանակին թույլ տրվի «ակտիվ գործել», որպեսզի երաշխավորի, որ «Հեզբոլլահ»-ը չի վերականգնի իր ռազմական ենթակառուցվածքը Լիբանանի հարավային սահմանին: Իսրայելը նաև պահանջում է, որ երկրի ռազմաօդային ուժերը լիբանանյան օդային տարածքում գործողությունների լիակատար ազատություն ունենան։

Ամերիկացի անանուն պաշտոնյայի խոսքով, Լիբանանը և միջազգային հանրությունը դժվար թե համաձայնվեն Իսրայելի պահանջներին: Նա կարծում է, որ հայտարարված պայմանները խաթարում են Լիբանանի ինքնիշխանությունը։

Նշվում է նաև, որ երկու պահանջներն էլ հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին, որը Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի պահպանման պատասխանատվությունը դնում է Լիբանանի զինված ուժերի և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա (UNIFIL):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular