ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային պահանջի, երկրպագուների պահանջի դեպքում ձախողած ֆեդերացիան պետք է հեռանա․ FAF

ՍՊՈՐՏ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին FAF երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ՀՖՖ-ի շենքի դիմաց վերահաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականի պահանջը՝ ներկայացնելով FAF-ի և հայկական ֆան ակումբների հայտարարություն-ուղերձը:

«Մոտ 10 օր առաջ պահանջեցինք ՀՖՖ նախագահի հրաժարականը, տևական ժամանակ սպասել ենք հրաժարականի պահանջի պատասխանին։ Հեղափոխությունից հետո ձևավորվել էր մշակույթ, երբ հանրային պահանջի, երկրպագուների պահանջի դեպքում ձախողած ֆեդերացիան պետք է հեռանա։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։

Ցանկանում ենք հայտնել, որ այսուհետ լինելու են գործողություններ ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ»,- նշել է Ջանջոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular