ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ոսկու գինը Չիկագոյի ապրանքային բորսայում (CME) կազմում է մեկ ունցիան 2 750,9 դոլար, ինչը պատմական առավելագույնն է։ Այս մասին տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Այսպիսով, բորսայում դեկտեմբերյան պայմանագրի արժեքը ավելացել է 0,77 տոկոսով։

Նշվել է, որ ոսկու արժեքը բարձրանում է մի շարք գործոնների պատճառով։ Դրանց թվում են աշխարհաքաղաքական ռիսկերը Մերձավոր Արեւելքում։ Ոսկու պահանջարկը նաեւ բարձրացել է որպես պաշտպանական ակտիվ ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններից առաջ տիրող անորոշության պատճառով, որտեղ սպասվում է լարված պայքար Դոնալդ Թրամփի եւ Քամալա Հարիսի միջեւ։ Commonwealth Bank of Australia-ի վերլուծաբան Վիվեկ Դհարը կարծում է, որ ոսկու ֆյուչերսներն արդեն 2025թ. չորրորդ եռամսյակում կարող են բարձրանալ՝ հասնելով մեկ ունցիան միջինը 3 000 դոլարի։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular