Քյարամյանի փոխարեն կպատժեն Աղազարյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՔննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար չեն պատժի։ Նիկոլ Փաշինյանը որոշել է ներել նրա պահվածքը՝ ի հաշիվ սեփական խմբակցության պատգամավորների հեղինակության։ Քյարամյանի դեմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բեմադրած գործողությունն էլ «թարս խիյարի» էֆեկտ է ունենալու, արդյունքում կարող են խնդիրների առջև կանգնել Քոչարյանն ու հին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին «Ազատությանը» տված հարցազրույցում անուղղակի հաստատել է մեր այս տեղեկությունները։ «Ես կարծում եմ, որ նախևառաջ մենք պետք է հասկանանք, որ չի կարելի ՔԿ-ին, ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ, ծանր ու հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների նկատմամբ անհարգալից լինել. ես դա միանշանակ անընդունելի եմ համարում։ Եվ մենք այդ հարցը քննարկում ենք և կքննարկենք, կշարունակենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում։ Մենք կարգապահական վարույթ ունենք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այն պատգամավորների նկատմամբ և այդ միջադեպի հետ կապված, որը կքննարկենք գալիք վարչության նիստերի ընթացքում։ Արդեն կա քննություն, ինչպես նաև քննություն կա Քննչական կոմիտեի ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում»,- ասել է Սիմոնյանը։
ՔՊ-ում այս մոտեցումն արդարացիորեն վտանգավոր են համարում, բայց շշուկները միայն պատերի տակ են։ Նշում են, որ այսուհետ ցանկացած ուժային կառույցի ղեկավար կարող է գալ ԱԺ, ցանկացած ՔՊ-ական պատգամավորի ասել՝ «Արան ոտից գլուխ ես», հայհոյել, վիրավորել և չպատժվել։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Փաշինյանն այս որոշմամբ ոչ միայն փակում է Քյարամյանի բերանը, ով մեծ կոմպրոմատներ ունի իշխանության և նրա ղեկավարի դեմ, նաև ցույց է տալիս «Քաղպայմանագիր» խմբակցության իրական տեղը՝ возле параши:
Նելլիի Արշակյան