ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը նվազում է» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս սահմանապահները 2025 թվականի հունվարի 1-ից կլքեն Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը, այն կանցնի Հայաստանի հսկողության տակ։ Բացի այդ, հայ զինվորականները ռուսների հետ միասին կհերթապահեն Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, գրում է dw.com-ը։ Այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Մոսկվա կատարած այցի ժամանակ, որոշ փորձագետների կարծիքով, կհանգեցնեն Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատմանը։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Երևանը: Երևանի APRI Armenia հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական ռազմական ներկայությունը «ընդհանուր առմամբ Հայաստանում և առաջին հերթին Հայաստանի սահմաններին» նվազեցնելու համակարգված քաղաքականություն են վարում։ «Առաջին քայլը ռուս սահմանապահների դուրսբերումն էր Երևանի օդանավակայանից, այնուհետև հայ-ադրբեջանական սահմանից, հիմա հասել են հայ-իրանական սահմանային անցակետին և Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին համատեղ պարեկության իրականացմանը։ Եթե իրավիճակը շարունակվի այսպես զարգանալ, ապա «շուտով կարող է գալ այն պահը, երբ Երևանը հանդես կգա հայ-իրանական, այնուհետև հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու առաջարկով», - նշել է Պողոսյանը dw.com-ի հետ զրույցում։ 

Մեկ այլ հայ քաղաքագետ, Երևանում գործող Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն չէ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ակնհայտ կրճատման տեսակետի հետ։ «Ռուս սահմանապահները, որոնք լքել են «Զվարթնոց» օդանավակայանը և լքելու են Իրանի հետ սահմանային անցակետը, ընդամենը մի քանի տասնյակ են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի սահմանապահ զորքերից»,- ասել է Իսկանդարյանը dw.com-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ այդ քայլը որոշակի խորհրդանշական գործողությունների շարունակությունն է, որոնք «բավականին լավ են վաճառվում ներքաղաքական կյանքում»։ 

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից և երկրի արևելյան որոշ շրջաններից ռուսական ուժերի դուրսբերման նախկին միջոցառումների հետ համատեղ այս վերջին քայլը դիտվում է որպես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատման գործընթացի շարունակություն կամ նույնիսկ ակտիվացում: Իշխող «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այդ որոշումը որակում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլ։ «Ոչ ոք չէր հավատում, որ դա իրականություն կդառնա, բայց Հայաստանի իշխանությունները, ամրապնդելով մեր ինքնիշխանության բաղադրիչն անցակետերում, առաջին քայլն արեցին հենց «Զվարթնոց» օդանավակայանում»,- նշել է Քոչարյանը։

Այս բոլոր իրադարձությունները պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերություններում առկա բարդությունների ֆոնին։ 2022 թվականի վերջից այդ հարաբերությունները գնալով սրվում են, հնչում են փոխադարձ կշտամբանքներ։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը փաստացի հրաժարվեցին Երևանին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի հետ 2022 թվականի սեպտեմբերի առճակատման ժամանակ, Հայաստանի կառավարությունը անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման կուրս սահմանեց։ Զարգացնելով շփումները Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ երկրների հետ Հայաստանը բացահայտ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ տարաձայնություններն այնքան սրվեցին, որ Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության սառեցման մասին և անգամ սպառնաց դուրս գալ այդ կազմակերպությունից։

Չնայած Ռուսաստանի դժգոհությանը Հայաստանի քաղաքականությունից, բայց ռազմավարական օբյեկտներից՝ Երևանի օդանավակայանից և իրանա-հայկական սահմանային անցակետից, ռուսական ուժերի դուրսբերման որոշումները կայացվել են օպերատիվ և առանց ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ մեղադրանքների:
Քաղաքագետ Իսկանդարյանն ուշադրություն է հրավիրել այդ ասպեկտի վրա նկատելով Մոսկվայի հետ Երևանի աշխատելաոճի փոփոխությունը, այն է էմոցիոնալ տոնայնությունից անցում դեպի պրագմատիզմ։ «Եթե նախկինում, օրինակ, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը Մոսկվան ընկալում էր միանգամայն բացասաբար և բուռն կերպով, ապա այժմ, ակնհայտ է, որ դա այդպես չէ, այս անգամ Ռուսաստանը ոչինչ չպնդեց»,- նշել է Իսկանդարյանը: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին, «սովորել են աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ» նվազեցնելով էմոցիոնալ ֆոնը, և երկրորդ հերթին Ռուսաստանի տարածաշրջանային առաջնահերթություններն են փոխվել կապված ուկրաինական պատերազմի հետ։ «Ռուսաստանի համար դա (Հայաստանի հետ տարաձայնությունները) այլևս այնքան կարևոր չէ, որ ինչ-որ զգացմունքային պոռթկումներ առաջացնի: Ավելին, այդ ամենը չի վերաբերում ռուսական ռազմակայանին, որը շարունակում է մնալ Հայաստանում»,- ասել է Իսկանդարյանը։

Նշենք նաև, որ ռուս-հայկական վերջին պայմանավորվածությունները ներկայացվել են անսովոր ձևով։ Լուրը տարածվել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում։ Հատկանշական է այն, որ այդ տեղեկությունը չի նշվել ո՛չ Կրեմլի մամուլի հաղորդագրությունում, ո՛չ էլ Հայաստանի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Հենց այս պատճառով էլ խորհրդարանական ընդդիմությունը նախընտրել է չմեկնաբանել ռուսական զորքերի դուրսբերման որոշումը։ «Երբ նման տեղեկություն հրապարակվում է միայն վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում, դժվար է գնահատել, թե որքանով է այդ ամենը լուրջ»,- dw.com-ի հետ զրույցում ասել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին պաշտոնական զեկույցում քննարկվել են նաև այլ ասպեկտներ։ Ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ շրջանակներում։ Բացի այդ, Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular