ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճելի կետերը 4-5-ն են. Վենետիկի հանձնաժողովի փորձագետի էքսկլյուզիվ հարցազրույցը «ՀԺ»-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության անդամ, իրավաբան, ԸՕ նախագծի ուսումնասիրման համար մարտի 14-16-ը Երեւան ժամանած պատվիրակության ներկայացուցիչ Ամայա Ուբեդան երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում առանձնացրել է նախագծի այն վիճելի կետերը, որոնց շուրջ պետք է համակողմանի քննարկում ծավալվի:

- Տիկին Ուբեդա, մարտի 14-16-ը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խումբը, որի կազմում էիք նաեւ Դուք, Երեւանում էր՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում այցը, հաջողվե՞ց ամբողջական պատկերացում կազմել ԸՕ նախագծի շուրջ ՀՀ քաղաքական ուժերի եւ հասարակական սեկտորի վերաբերմունքի մասին:

- Այո, արդարադատության նախարարությունը մեզ խնդրել էր գնահատել նոր Ընտրական օրենսգիրքը, եւ մենք մարտի 14-16-ը այդ նպատակով այցելել էինք Հայաստան: Երեւանում հանդիպեցինք երկրի բոլոր շահագրգիռ ուժերի հետ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Ազգային ժողովի անկախ պատգամավորների, խմբակցությունների, ինչպես նաեւ Արդարադատության նախարարության եւ նախագահական աշխատակազմի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի անդամների հետ, որոնք, ըստ էության, նախագծել են ընտրական բարեփոխումները: Վենետիկի հանձնաժողովը պետք է հանդիպեր բոլորի հետ՝ լսելու Ընտրական օրենսգրքի շուրջ եղած մտահոգությունները: Հանդիպումների արդյունքում մենք ԸՕ-ի մասին նախնական կարծիքը հրապարակելու ենք ապրիլին, որպեսզի խորհրդարանն օգտագործի այն ԸՕ վերջնական նախագիծը կազմելիս, որ պետք է պատրաստ լինի հունիսի սկզբին, ինչպես նշված է Սահմանադրությունում:

- Այնուամենայնիվ, Ձեզ հաջողվե՞ց ամբողջական պատկերացում կազմել, որովհետեւ նախագծում կան մի քանի սկզբունքային կետեր, որոնց շուրջ իշխանությունների եւ ընդդիմության դիրքորոշումները տարբերվում են:

- Հիմա մենք նախնական փուլում ենք, դժվար է մեկնաբանություններ տալ, քանի դեռ մենք մեր կարծիքը հրապարակային չենք հայտնել, այնպես որ ես չեմ կարող Ձեր հարցին ուղիղ պատասխանել: Կարող եմ միայն ասել, որ ԸՕ-ն համընդգրկուն է, բազմաթիվ տարբեր ասպեկտներ է պարունակում: Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ՝ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը քննարկումների ժամանակ ասել են, որ մտահոգություններ ունեն Ընտրական օրենսգրքի տարբեր տարրերին առնչվող 4-5 կետերի շուրջ: Խոսքը գլխավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների ճշգրտությանն ու հրապարակմանը, ինչի վերաբերյալ նրանք իրենց տեսակետն էին ներկայացնում: Մենք գիտենք, որ Հայաստանը շտապում է նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հարցում, ինչը պայմանավորված է Սահմանադրության պահանջով, բայց ԸՕ-ի շուրջ ընթացող գործընթացը պետք է լինի համընդգրկուն, եւ այդ խնդիրները պետք է համակողմանիորեն եւ մանրամասն քննարկվեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ այդ թվում ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի: Պետք է քննարկվեն նախագծի բոլոր վիճելի հարցերը՝ ներառյալ ընտրացուցակների ճշգրտության, ընտրական համակարգի, քվեարկության պրոցեսի, քվեաթերթիկների, ընտրողների քվեարկած ցուցակների, ընտրողների գրանցման համակարգի եւ փոքրամասնությունների ընդգրկվածության հարցերը: Միշտ հնարավոր է հասնել կոնսենսուսի, բայց դրա համար նախ պետք է բաց քննարկել բոլոր դիրքորոշումները:

- Ըստ Ձեզ, կա՞ն արդյոք նախադրյալներ, որ քննարկումների վերջում բոլորն իսկապես ընդհանուր հայտարարի կգան եւ հնարավորինս լայն համաձայնություն կլինի ԸՕ շուրջ, ինչը մեծապես կարեւորվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

- Երկու տարր կարող եմ առանձնացնել. մեզ համար հավասարապես կարեւոր են ինչպես Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, այնպես էլ՝ պրոցեսը: Ընտրական բարեփոխումները կարեւոր նշանակություն ունեն եւ պետք է դրանք ընթանան բոլոր շահագրգիռ ուժերի կողմից ստեղծված հանրային վստահության մթնոլորտում: Եվ հիմա լավ հնարավորություն կա թե՛ կառավարության, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, եւ թե՛ քաղաքացիական հասարակության համար, որ ԸՕ-ի նախագծի վրա միասին աշխատեն: Վենետիկի հանձնաժողովը դա շատ է քաջալերում: Դրա նախապայմանը բոլոր Ձեր նշած վիճելի տարրերի շուրջ բաց քննարկում ծավալելն է:

- Տիկին Ուբեդա, ընդդիմադիր ուժերի կողմից հնչում են հայտարարություններ, որ հանձնաժողովը կարող է դառնալ գործիք իշխանությունների ձեռքին եւ իր եզրակացությամբ նպաստել վիճելի կետերը հօգուտ իշխանությունների լուծելուն:

- Վենետիկի հանձնաժողովը նախ եւ առաջ իրավա-տեխնիկական մարմին է, եւ չի գնահատում քաղաքական տարրը: Այն, ինչ կարող է անել Վենետիկի հանձնաժողովը, հետեւյալն է՝ փորձել վերլուծել ընտրական փոփոխությունները միջազգային ստանդարտներին համապատասխանության տեսանկյունից: Սա է մեր հիմնական խնդիրը: Վենետիկի հանձնաժողովը քաղաքական մարմին չի, այն իրավական-տեխնիկական գործառույթներ ունի միայն: Դրա համար էլ մենք լսում ենք Հայաստանի բոլոր շահագրգիռ կողմերին՝ հասկանալու համար այն խնդիրները, որ գոյություն ունեն երկրում եւ հրապարակելու մի կարծիք, որը օգնում է ԵԽ անդամ պետությունների ժողովրդավարական կայացմանը: Մենք ոչ մեկին հօգուտ կամ որեւէ մեկին դեմ չենք աշխատում: Մենք պատրաստ ենք բարեփոխումները գնահատել արդյունավետության տեսանկյունից: Մեր նպատակն է՝ իրավական տեսանկյունից նպաստել Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատմանը:

- Հանձնաժողովի պատվիրակությունը կրկին այցելելո՞ւ է Հայաստան:

- Ոչ, այս պահին փորձագետները աշխատում են, եւ մեր նախնական կարծիքը հրապարակելու ենք ապրիլին, այն հասանելի կլինի կայքում եւ կուղարկվի բոլոր հետաքրքրվողներին: Այն կքննարկվի նաեւ Վենետիկի հանձնաժողովի հունիսին կայանալիք նստաշրջանի ընթացքում, եւ դրանից հետո միայն կհրապարակվի վերջնական կարծիքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular