ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնին, քաշել մազերից ու մորուքից. բռնություն է գործադրվել հոգևորականի նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Հ․-ն ֆիզիկական բռնություն է գործադրել Վայոց ձորի մարզում իր ծառայությունը բերող հոգևորականի նկատմամբ։ Նա 2023 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում վերակառուցվող առողջարանային համալիրներից մեկում, առանց թույլտվության մուտք գործելու և ներսում լուսանկարահանում կատարելու, արդեն իսկ կատարած լուսանկարները ջնջելու հարցերի առնչությամբ վիճաբանել է հոգևորականի հետ։ Ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարեր մասերին, քաշել է նրա մազերից ու մորուքից, ապա շարունակելով նրա հետ վիճաբանությունն առողջարանի բակում՝ բռունցքով հարվածել է նրա դեմքի շրջանում՝ այդ կերպ ֆիզիկական ներգործություն գործադրելով նրա նկատմամբ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել ապրիլի 17-ին և մակագրվել դատավոր Բորիս Բախշիյանին։ Սարգիս Հ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Հոգևորականը ցուցմունքում նշել է, որ ինքը ոչինչ չի նկարել։ Նա ցուցմունքի վերջում հավելել է, որ ինքը որևիցե պահանջ չունի Սարգիս․ Հ-ից, ներել է նրան, հաշտվել է նրա հետ։

Օգոստոսի 6-ին հրապարակվել է դատարանի վճիռը, ըստ որի՝ մեղադրյալը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար։

«Դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով՝ տուգանքի վճարման համար սահմանելով մեկ ամիս ժամկետ։

2. Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան` ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում»,-նշված է դատավճռում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular