ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկու գները ռեկորդ են սահմանել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Ոսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 2700 դոլարի նշագիծը։ Տեղեկությունը հայտնում է Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council): Ստորև բերված հոդվածը ներդրումային առաջարկ չէ:

Ոսկին տոկոսային եկամուտ չի բերում, բայց տնտեսական և քաղաքական անորոշության պայմաններում համարվում է ներդրումների երաշխավորված «հանգրվան»։ Տվյալ դեպքում շուկայի մասնակիցները մտահոգված են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, ինչպես նաև կասկածներ ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հարցում։

Հատկանշական է, որ տարեսկզբից ոսկու գինն աճել է 32 %-ով, այսինքն՝ ավելի արագ, քան ամերիկյան տնտեսության չափիչը ՝ S&P 500 ինդեքսը (23 %-ով):

Ոսկու գների աճի համար կան նաև ավելի երկարաժամկետ պատճառներ` կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում ռեկորդային ծավալներով ոսկի են գնել (տարեկան ավելի քան հազար տոննա): Այս «մրցավազքում» առաջատարը Չինաստանի ժողովրդական բանկն է, որը ցանկանում է նվազեցնել դոլարային կախվածությունը երկրի ոսկու և արժույթի պահուստներում:

Ոսկու պահանջարկը մեծացնող գործոն է նաև ԱՄՆ-ում տոկոսադրույքների նվազեցումը: Պատճառն այն է, որ ոսկու ներդրումները շահութաբեր չեն, ուստի որքան ցածր են տոկոսադրույքները միջազգային շուկաներում, այնքան ցածր է արժեթղթերի (այդ թվում ՝ դոլարային) առավելությունը ոսկու նկատմամբ։

Անցած ամիս ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ նվազեցրեց տոկոսադրույքը և, ներդրողների ակնկալիքների համաձայն, 90% հավանականությամբ դա կանի նաև նոյեմբերին։

Նշենք, որ Հայաստանում ոսկու համեմատաբար խոշոր երկու հանքավայր կա (Սոթքի և Ամուլսարի), որոնք պատրաստվում են շահագործման (դրանցից առաջինը՝ ընդմիջումից հետո երկրորդ անգամ): Հանրապետությունում գործում են երկու համեմատաբար փոքր ոսկու հանքեր (Լիճքվազի և Մեղրաձորի), ինչպես նաև ոսկու պարունակությամբ ևս մեկ բազմամետաղային հանք (Շահումյանի՝ Կապան քաղաքի մոտակայքում):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular