ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքացիներն անվանել են առողջապահական համակարգում առկա խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիների շրջանում Telegram սոցիալական ցանցում Realtribune.ru-ի կողմից անցկացված հերթական հարցումը ցույց է տվել հանրապետության հիմնական առողջապահական խնդիրները։ 

«Ի՞նչ է պետք փոխել Հայաստանի առողջապահական համակարգում» հարցին ստացվել են հետևյալ պատասխանները: 

Հարցվածների 27,5%-ը (385 մարդ) երկրի առողջապահության վիճակի մասին հարցին պատասխանել է, որ բոլոր խնդիրները գալիս են առողջապահության նախարարությունից, իսկ բժիշկները մեղավոր չեն համակարգի ճգնաժամի համար։ Հարցվածների 19,9%-ը (279 քաղաքացի) նշել է, որ առաջին անհրաժեշտութայն և շատ օգտագործվող դեղամիջոցներն անհիմն թանկ են և դրանք գնելը իրենց հնարավորություններից վեր է։ 

Հարցվածների 19,08%-ը (267 մարդ) նշել է, որ հանրապետության մարզերում առկա է որակյալ բուժօգնության պակաս։ 

Հարցվածների 14,7%-ի (207 հոգի) կարծիքով մարդիկ չեն վստահում բժիշկներին, քանի որ նրանց հետաքրքրում է միայն գործի ֆինանսական կողմը, այլ ոչ թե հիվանդների առողջությունը։ Ի դեպ, հարցվածների 8,3%-ն էլ ասել է, որ կասկածում է բժիշկների պրոֆեսիոնալիզմին։ Միաժամանակ, հարցվածների 10,2%-ը նշել է բժշկական օգնության ցածր որակի մասին։ 

Հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է 1399 մարդ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular