ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալները»՝ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում կիրառել բռնություն․ Խուդոյան

ԻՐԱՎՈՒՆՔ

«Երեկ գիշերը հերթական հանցավոր արարքն է կատարվել ոստիկանության ծառայողների կողմից։ Հիմք ընդունելով ակնհայտ կեղծ «օպերատիվ տվյալները» իբր թե զենք ունենալու մասին՝ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակիր անձին, դիմադրության բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառել բռնություն»,- հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Հրապարակվել է նաև տեղեկություն, որ նույն ժամանակ ևս մի քանի անձ նույն եղանակով ձերբակալվել են։

Կրկին կեղծ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ևս մեկ անձ ձերբակալվել էր մեկ շաբաթ առաջ  ու թեև ժամեր անց ազատ էր արձակվել, սակայն իր մեքենան կարողացել էր հետ ստանալ միայն օրեր անց։

Կեղծված օպերատիվ տվյալների հիման վրա տարբեր քննչական բաժիններում դեռևս մայիսից պահվում են տասնյակ քաղաքացիների տրանսպորտային միջոցներ։

Չնայած այս հետապնդումները իրականացվում են իրավապահ մարմինների ղեկավար անձանց կազմակերպմամբ, սակայն փոքր չէ նաև լիազորությունները չարաշահող քննիչների ու ոստիկանների պատասխանատվությունը։

Առաջիկա օրերին՝ գործընկերների հետ քննարկումից հետո, ԶԼՄ-ներին կներկայացնեմ այս գործընթացների մանրամասն տվյալները, ինչպես նաև այն քայլերը, որոնք նախաձեռնվելու են լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձանց նկատմամբ»,- գրել է փաստաբանը սոցցանցի իր էջում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular