ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնեցված չեն մի քանի կարևոր հոդվածներ։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Բաքուն վերաբերվում այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ վաղը խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ընդգծել է, որ կասկածում է այս հայտարարության անկեղծությանը։

«Նույնիսկ վաղն անավարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է և անընդունելի, այլև ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարևոր դրույթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի»,- ասել է նա։

Ամիրբեկովի խոսքով՝ խաղաղության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը «Հայաստանի դեռ գոյություն ունեցող տարածքային պահանջներն են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ արտացոլված Հայաստանի Սահմանադրության մեջ», և «այս հիմնական խնդիրն անտեսելը հավասարազոր է սենյակում գտնվող փղին չնկատելուն»:

«Հայաստանը ցանկանում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ ստեղծելով թյուր տպավորություն, թե իբր կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում, բայց իրականում՝ ժամանակ է ձգում և խաղաղության գործընթացը տանում է դեպի փակուղի։ Ակնհայտ է, հենց Հայաստանը սկսեց անսահմանափակ քանակությամբ դիվանագիտական, տնտեսական և ռազմական օգնություն ստանալ Արևմուտքից, այդ թվում՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ԵՄ անդամ առանձին երկրներից, նա կորցրեց բանակցություններին կառուցողականորեն մասնակցելու բոլոր հետաքրքրությունները, և կարծես թե, Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն այլևս նրա համար առաջնահերթություն չէ»,- ընդգծել է նա։

Ամիրբեկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյունքի հասնելն արագացնելու համար կողմերը պայմանավորվե՞լ են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս բերել խաղաղ համաձայնագրի շրջանակներից, և արդյոք, հնարավո՞ր է նույն կերպ հետաձգել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, Ամիրբեկովը նշել է, որ «բացարձակապես սխալ է զուգահեռ անցկացնել այս երկու հարցերի միջև, քանի որ դրանք բոլորովին տարբեր են իրենց կարևորությամբ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

«Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։

Ըստ Ամիրբեկովի՝ դրա համար Ադրբեջանը չի կարող իրավական բացեր թողնել, որոնք ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հակամարտության վերակենդանացման և նոր ողբերգությունների, «հետևաբար պետք է վերացնել հայ-ադրբեջանական երկարատև առճակատման բուն պատճառը»: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Բաքուն դեռ մեծ նշանակություն է տալիս դրա բացմանը։

«Սակայն, համաձայնվելով այն դուրս բերել խաղաղության համաձայնագրի շրջանակներից, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները տապալելու համար քննադատության արժանանալ»,- ընդգծել է Ամիրբեկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular