ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարելի Քննչական կոմիտեի ղեկավարին անարգել, միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել․ Ալեն Սիմոնյանը՝ Քյարամյան-Աղազարյան բախման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և ծանր, հատուկ սպեցիֆիկա ունեցող ոլորտի հետ աշխատող կառույց է, և միևնույն ժամանակ չի կարելի պատգամավորների հանդեպ անհարգալից լինել, ես դա միանշանակ անընդունելի եմ համարում»,- անդրադառնալով օրերս ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին՝ «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց՝  միջադեպի հետ կապված հարցը քննարկում են ու կշարունակեն քննարկել ՔՊ-ում։

«Կարգապահական վարույթ ունենք նաև ՔՊ կուսակցության ներսում՝ պատգամավորների նկատմամբ՝ կապված այդ միջադեպի հետ, որը կքննարկենք վարչության գալիք նիստերի ընթացքում»,- ասաց Սիմոնյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե խոսքը ո՛ր պատգամավորի կամ պատգամավորների մասին է։ Նրա խոսքով՝ գուցե պարզվի, որ Աղազարյանից բացի, այլ պատգամավորներ էլ են «ինչ-որ բան արել»։

«Քննություն կա։ Քննություն կա նաև ՔԿ ղեկավարի մասով, բայց արդեն իրենց լիազորությունների սահմանում։ Ծառայողական քննություն է»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց նաև, թե տեղյակ չէ, չի լսել խոսակցություններ, որ ՔՊ-ն ՔԿ նախագահ Քյարամյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք նախաձեռնի այնպես, ինչպես դա արվեց արդարադատության նախարարի պարագայում։

«Չգիտեմ, այդպիսի բան չի քննարկվել»,- ասաց նա՝ հավելելով, որ նշված երկու իրադարձություններն իրար հետ համեմատելը «տեղին չէ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular