ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր լուսեղեն էակ»․ մահացած աղջնակի մորաքրոջ գրառումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիշերը ժամը 1-ին կանգնեց այս լուսեղեն էակի, իմ քրոջ աղջկա սիրտը, ում հիվանդանոց էին տեղափոխել Շատինով անցնող միջպետական ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարից։ Երեխայի մորաքույրը՝ Մերի Սարգսյանը գրառում է կատարել՝ մեղադրելով մի շարք պատկան մարմինների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ուզում եմ պատկան մարմիններին մի քանի հարց տալ.

Եղեգիսի Համայնքապետարան դուք ինչու՞ մինչև հիմա ստորգետնյա անցում կամ վերգետնյա կամուրջ կամ ճանապարհի պատշաճ կահավորում այդ հատվածում չեք կազմակերպում, կամ գոնե չեք պահանջում։ շատ վատ եք աշխատում, եթե իհարկե աշխատում եք, այլ ոչ թե աշխատանքի բարեհաջող իմիտացիա անում։ Դուք քանի՞ երեխա դեռ պիտի զոհվի ավտովթարից, որ տեղներիցդ շարժվեք։

ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց ձեզ դատ է հասնում, եթե մի քիչ խիղճ ու մասնագիտական արժանապատվություն ունենաք, տնօրեն, դասվար, ու պարապող ուսուցիչ հերթով դիմում կգրեք ու գործիցբդուրս կգաք ու էլ կրթական համակարգին մոտ չեք գա այլևս։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ դուք ինչու՞ գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների պատշաճ կահավորում չեք կատարում, այդքան դժվա՞ր է տենդեր հայտարարելը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia պատասխանեք, հասկանամ, թե եթե այդքան տենդերներ եք հայտարարում ու այդքան ասֆալտ եք անում, հասկացանք, իսկ ինչու՞ բնակավայրերի միջով անցնող միջպետական ճանապարհները նորմալ չեք կարգավորում, այդքան դժվա՞ր է վերգետնյա կամուրջ սարքելը ամեն գյուղում, ուզում եմ հասկանալ, քանի՞ երեխա պիտի զոհվի ձեր փնթի աշխատանքի արդյունքում, որ մի քիչ նորմալ աշխատեք, չեմ էլ ասում լավ, բայց իմացեք, որ Աստղիկիս մահը նաև ձեր խղճին է։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs այդքան շատ տեսա լուսանկարահանող սարքեր եք դրել, իսկ ինչու՞ մի հատ կնոպկայով աշխատող լուսացույց չեք դնում գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհների խաչմերուկների վրա։ Թե՞ դրանից տուգանք չկա, նաև դուք եք մեղավոր այս համատարած փնթի կառավարման արդյունքում անմեղ զոհերի համար։ Իմ քրոջ երեխայի մահը նաև ձեր խղճին է, իմացեք։ Ու ամենավերջում.

Նիկոլ Փաշինյան այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը, որ այդպես հեշտ ու հանգիստ ավտովթարի զոհ դառնան։ Դուք ինչու՞ չեք ստուգում, որ գյուղամեջերով անցնող միջպետական ճանապարհները նորմալ կահավորում ունենան։

Չգիտեմ, էլ ում դիմեմ։

Ուղղակի չեմ ուզում, որ այսուհետ այսպիսի ցավի հետ առնչվեն այլ ծնողներ նույնպես։
Չեմ հասկանում, թե ում էինք վատություն արել այսօրվա ցավի համար»։

Վայոց ձորում վրաերթի ենթարկված 8-ամյա աղջիկը մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular