ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին․վերջինս դանակի հարվածներ է հասցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 18Բ հասցեից մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորները Երևանի բնակիչներ 86-ամյա Ռուբիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ԳՈՒՎ, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ և 63-ամյա Վարդան Բ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 86-ամյա Ռուբիկ Պ․-ն  և 63-ամյա Վարդան Բ․-ն են։ Պարզվել է, որ Սիսակյան փողոցի 18 Բ շենքի 25 բնակարանում Կոտայքի մարզի բնակիչ 84-ամյա Նոդարի Թ․-ի ներկայությամբ միմյանց հետ վիճաբանության ժամանակ, Վարդան Բ․-ն չպարզված առարկայով հարվածել է Ռուբիկ Պ․-ի գլխին, իսկ Ռուբիկ Պ․-ն դանակով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular