ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բիզնեսը դժգոհ է արտաքին քաղաքական կուրսից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան տարբեր բիզնես ասոցացիաներում, ակումբներում, որոնց պակաս այսօր մեր երկրում չկա, և այդ ակումբներում ընդգրկված են գրեթե բոլոր գործարարները, վերջին շրջանում բուռն քննարկումներ են ընթանում, ընդ որում, ՀՀ արտաքին քաղաքականության, դրա հետևանքների վերաբերյալ։ Մասնավորապես, գործարար համայնքին մտահոգում է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը, որի հետևանքով վատթարանալու են ՌԴ հետ հարաբերությունները։

Հայաստանյան բիզնեսի շրջանառության առյուծի բաժինը ՌԴ հետ է, և այդ բաժինը գնալով ավելանում է՝ գրեթե հասնելով 75 տոկոսի։ Հայկական բիզնեսի շուկան Ռուսաստանն է, որի համար աշխարհի բոլոր երկրների բիզնեսներն են պայքարում։ Թե՛ շուկան է մեծ, թե՛ վճարունակ շուկա է։ ՌԴ հետ հարաբերություններում ստեղծված վիճակը մտահոգում է գործարար համայնքին, կա մեծ դժգոհություն վարած քաղաքականության մասով, գործարարներն իրենց գրպանի վրա են զգում, շատերը կարող են սնանկանալ, եթե իշխանությունները վեկտոր փոխելու ընթացքում զրկվեն շուկայից։

Վերլուծություններ են ներկայացվում, ակումբներում փորձում են քննարկումներն իրենց շրջանակներից չհանել, որ իշխանությունների թիրախի տակ չհայտնվեն, որովհետև առանց այն էլ ռեպրեսիվ լուրջ ապարատ է աշխատում բիզնեսի նկատմամբ։ Շատերը մտածում են բիզնեսը Հայաստանից հանելու, որոշներն այդպես էլ անում են։ Ամենամեծ կորուստներն այժմ նկատվում են ՏՏ ոլորտում։ 

Էդիտա Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular