ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանին հիմա հսկում է Անկարան. «Հայկական առանց բռնակի ճամպրուկը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ հանդիպման մանրամասների մասին, գրում է eadaily.com-ը։ «Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում ես բովանդակալից հանդիպում ունեցա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանրապես տարածաշրջանը։ Ներկայացրեցի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք պայմանավորվեցինք շարունակել մեր շփումները»,- պատմել է Սիմոնյանը։ Իր հերթին, ըստ Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայության, Ժնևում Ալեն Սիմոնյանի ծրագրված հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ չի կայացել։ Բաքուն վերջին պահին հրաժարվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունից: Նշվել է, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը հանդիպման խափանման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ կտա Հայաստան վերադառնալուց հետո։ Հիշեցնենք, որ Սիմոնյանն ու Գաֆարովան պետք է երկկողմ հանդիպում ունենային Միջխորհրդարանական միության (ՄՄՄ) 149-րդ վեհաժողովի շրջանակներում քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։

Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները օպերատիվ և գրագետ մեկնաբանել է «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը.

«Ինչու՞ Փաշինյանի ճամպրուկը Ալիևից փոխանցեցին Էրդողանին»

Իրավիճակը Հարավային Կովկասում փոխվում է, երկու նոր քաղաքական միտումներ են հայտնի դարձել.

  1. Ադրբեջանն ավելի ու ավելի անկախ քաղաքականություն է վարում գրեթե բոլոր ոլորտներում զգուշորեն հեռանալով Թուրքիայից։ Դա հատկապես վերաբերում է Արևմուտքի, Իսրայելի, Կենտրոնական Ասիայի եւ, իհարկե, Հայաստանի հետ հարաբերություններին։
  2. Թուրքիան այս պահին իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի վրա, կոշտ հակաիսրայելական հռետորաբանություն է վարում և ֆլիրտ է անում բոլորի հետ՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, ՆԱՏՕ-ից մինչև ԲՐԻԿՍ:

Ժնևում էական փոփոխություն տեղի ունեցավ: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը, առանց բացատրության, հրաժարվեց հանդիպել իր հայ գործընկերոջ հետ, և նրան անմիջապես «վերցրեց» Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թուրքական ԶԼՄ-ներում հարցազրույցներ են հրապարակվել մի քանի հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, էլ երբ է նման բան եղել: Թուրքական Factor TV հեռուստաալիքի եթերում Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը խոստացել է շարունակել ռուսական բանակի դուրսբերումը երկրից, և դա երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Նրանից վաղ էլ «Անադոլու» լրատվական գործակալության էջերում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանն էր երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանը բացելու, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղային կապը վերսկսելու պատրաստակամության մասին խոսել։ Ըստ նրա «դա Հայաստանի համար կարող է նոր դարպաս դառնալ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար դարպաս դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»։ Հայ-թուրքական այս վերածնունդը սկսվել էր դեռ Նյու Յորքում Փաշինյանի և Էրդողանի դարակազմիկ հանդիպումից, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանի իշխանություններին խիստ կատեգորիկ և ագրեսիվ հանդիմանեց։ Նա հիմա էլ հերթական անգամ մերժել է Հայաստանի կառավարության առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերը վիճահարույցները թողնելով հետո։ Իսկ Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերություններում անվստահություն առաջացնող հարցերից մեկը նա անվանել է առանց Բաքվի համաձայնության Հայաստանում եվրոպացի դիտորդների առաքելության երկարաձգումը։ Նա ասել է. «Այդ առաքելության անդամների, այսպես կոչված, «հեռադիտակային դիվանագիտության» պահվածքը միանգամայն անընդունելի է և դուրս նորմալ քաղաքական մշակույթի սահմաններից»։

Այսպիսով, ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ Հայաստանը ճամպրուկի պես ադրբեջանական պահախցից տեղափոխվեց թուրքական, և ինչո՞ւ են Փաշինյանն ու Էրդողանը չափազանց ուրախ դրանից։ Կարծում եմ, որ թուրքերը պայմանավորվել են ԱՄՆ-ի և, հնարավոր է, Ռուսաստանի և Իրանի հետ փոխանակել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի կնքումը տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հայ-թուրքական համաձայնագրի կնքման հետ։

Այնտեղ երկաթուղու, «երկնքի», ենթակառուցվածքների հետ միասին կխցկեն նաև Զանգեզուրի տխրահռչակ միջանցքը, ինչը Թուրքիային հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կողմերի հետ իր գործունեության վերաբերյալ առարկայական պաշտոնական բանակցությունների մեջ մտնել։ Մյուս կողմից, «ոչ կառուցողական» Ադրբեջանը Հայաստանի դեմ երկարաժամկետ պահանջների տրցակով շարունակում է դարանակալ սպասել ստեղծելով մշտական ​​ռազմական սպառնալիք։ Թուրքիայի համար դա ապահովագրություն է տարբեր անակնկալներից, օրինակ Երևանում իշխանափոխությունից կամ Փաշինյանի հերթական դավաճանությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular