ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես իմ գործը չկարողացա անել, տունը կտամ նրան, ով քո պես միլիցուն կսպանի». սպանության փորձի մեջ մեղադրվող նախկին ամուսին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ոստիկան, նախկին կնոջ սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Բեգլարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այդ մասին այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատաքննությունն սկսվելուց հետո հայտարարեց Բեգլարյանը:

Մինչ մեղադրող դատախազը կհրապարակեր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, գործին ներգրավվեց հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Դավիթ Մնացականյանը, ով դատարանում կներկայացնի ամբաստանյալի շահերը:

Դատախազի կողմից հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Հայկ Բեգլարյանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ին իր բնակարանում իրեն պարբերաբար խաբելու շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Արևիկ Հ. հետ, որի ընթացքում ննջասենյակից վերցրել է նախապես թաքցրած ազոտական թթվով լցված ներարկիչը, աննկատ թիկունքից մոտեցել է, փորձել է ներարկել, սակայն նախկին կինն ասեղի ծակոցից հետ է շրջվել և ներարկիչի ասեղը կոտրվելու արդյունքում ներարկում չի կատարվել:

Հայկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ հարցաքննության հրավիրվեց տուժողը:

30-ամյա տուժողը դատարանում հայտնեց, որ ամբաստանյալի հետ 2006թ. գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ և համատեղ 3 երեխա ունեն:

Տուժողը հայտնեց, որ նախկին ամուսնու հետ մինչև ամուսնալուծվելը հաճախակի վիճել են, ամուսինը խմել է, ծեծի ենթարկել իրեն երեխաների ներկայությամբ, անհարգալից վերաբերմունք դրսևորել: Ամուսնու՝ նման վարքագծի պատճառը, ըստ տուժողի, խանդն է եղել:

Տուժողի խոսքով, ամուսնալուծությունից հետո նրանք չեն շփվել, սակայն ինքը չի արգելել, որպեսզի հայրը տեսակցի երեխաներին: Դեպքի օրն էլ երեխաներից մեկը գտնվել է հոր մոտ, տուժողը գնացել է նրան վերցնելու և հենց ամուսնու տանը վիճաբանություն է ծագել նրանց միջև, և ամուսինը, բռնելով իր ձախ ուսային հատվածից, ներարկիչով փորձել է ներարկել:

Թիկունքում ծակոցը զգալով կինը շրջվել է, ինչի հետևանքով ասեղը կոտրվել է, ամուսինն այդ պահին գնացել է ննջասենյակ և նորից վերադարձել, այս անգամ ներարկիչի մեջ եղած ազոտական թթուն լցրել է կնոջ ոտքին:

Տուժողի բղավոցները լսելով տանը գտնվող նրա սկեսուրը, լոգարանից դուրս է եկել և օգնել նախկին հարսին թիկունքում խրված ասեղը դուրս բերել: Տուժողը նաև նշեց որ այս ամենի ականատեսը եղել է իր մանկահասակ որդին:

Այդ ամենից հետո Հայկը դիմել է փախուստի, սակայն 3 օր անց նա նախկին կնոջը sms հաղորդագրություն է ուղարկել՝ «ես իմ գործը չկարողացա անել, տունը կտան նրան, ով քո պես միլիցուն կսպանի» բովանդակությամբ:

Տուժողը մեղադրող Կարեն Սաֆթալյանի հարցերին պատասխանելիս նշեց, որ նախկին ամուսինը նախկինում ևս իրեն սպառնացել է՝ ասելով՝ բենզին է լցնելու վրան, ոտքերն է կոտրելու, որ հաշմանդամ լինի:

Մեղադրանքի կողմի հարցերի սպառվելուց հետո գործին նոր ներգրավված պաշտպանը շարունակեց հարցեր ուղղել տուժողին, ինչն ակնհայտ զարմանք առաջացրեց նաև դատարանի մոտ, մի շարք հարցեր տալուց հետո պաշտպանը հայտարարեց, որ այս պահին հարցեր չունի:

Ամբաստանյալի կողմից տուժողին ուղղված հարցերից էլ պարզ դարձավ, որ նախկին կնոջը հետ դեպքի օրը նրանք վիճել են, ամուսինը նախկին կնոջն ասել է՝ «Թափառելու փոխարեն, երեխաներիդ տիրություն արա», ի պատասխան որի էլ տուժողն ասել է՝ «մայրդ է թափառում»:

Ամբաստանյալը պնդեց, որ նախկին կնոջն սպանելու նպատակ չի ունեցել, և ընդամենը ազոտական թթուն ներարկիչով բերել է, որ լցնի նրա ոտքերին:

«Պրինցիպ ա ընգել, ինչ…հենա միանգամից ցմահ դնեիք պրծնեինք»,- ասաց ամբաստանյալը:

Ի վերջո, ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար իրեն ժամանակ տրամադրել և հնարավորություն՝ տուժողին հաջորդ նիստում ևս հարցաքննելու համար:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, և հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 13-ին:


Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular