ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ կգործեն. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Նշվում է, որ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների և հավաքածուների պահպանությունը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը պետական մշակութային քաղաքականության առանցքն է: Այդ առումով մեծ տեղ է հատկացվում թանգարաններին, քանի որ վերջիններս մեծապես ներգրավված են երկրի մշակութային ինքնությունը կերտող արժեքների պահպանման և հանրահռչակման գործում:

Թանգարանները ոչ միայն մշակութային արժեքներ ու հավաքածուներ հավաքող, ուսումնասիրող, հանրայնացնող, պահպանող կառույցներ են, այլև լուրջ ներդրում ունեն զբոսաշրջության, մշակութային և սոցիալական հաղորդակցության գործում: Հետևաբար, թանգարաններն իրավացիորեն կարող են համարվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աղբյուր: Շնորհիվ հասարակական կյանքում, մշակույթին հաղորդակցման և մշակութային կրթության գործում թանգարանների դերի արժևորման՝ օրեցօր ասպարեզ են գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս տարատեսակ բովանդակության և ուղղվածության թանգարանների ստեղծման նախաձեռնությամբ: Ստացվում է, որ այդ նախաձառնությունները հանդես են գալիս «թանգարան» անվան տակ և, ըստ էության, շատ դեպքերում բոլորովին չեն համապատասխանում դրան:

Մյուս կողմից էլ գոյություն ունեն մասնավոր արժեքավոր հավաքածուներ, որոնք հասանելի չեն հասարակությանը, և անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու այնպիսի նպաստավոր մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն այդ հավաքածուների սեփականատերերին հանրայնացնելու դրանք: Ուստի, ոլորտը կանոնակարգելու, թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ ունենալու խնդրի լուծումը թանգարանների հավատարմագրման կարգ ու չափորոշիչներ ունենալն է: «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման ընդունման նպատակն է մասնավոր կամ համայնքային նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները «թանգարան» հասկացության չափորոշիչներին լիարժեք համապատասխանեցնելը, դրանց հավատարմագրման միջոցով նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանը և աշխուժացմանը: Որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular