ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի 50–ամյա բնակչի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹԴՊ բաժնում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իր բնակության վայրում թմրամիջոց աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու համար լաբորատորիա  հիմնելու և ապօրինի շրջանառությամբ զբաղվելու վերաբերյալ: Այդ առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 50–ամյա տղամարդու՝ Կոտայքի մարզում գտնվող բնակության վայրում՝ տանը և դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են պլաստմասե և ապակե տարաների մեջ լցված թմրամիջոցներ, ներարկիչներ՝ լցված թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև ընդհանուր 85 հատ կապույտ և սպիտակ  գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված զանգվածներ։

Բացի այդ, հայտնաբերվել և վերցվել են փաթեթավորման հարմարանքներ՝ փոքր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, կապույտ և սպիտակ գույնի կպչուն ժապավեններ, թմրամիջոցի պլաստմասե և ապակե տարաներ, համակարգիչներ, ձեռնոցներ, ներարկիչից, կաթիլայինից և պլասմասե տարաներից բաղկացած ինքնաշեն գործիք, բջջային հեռախոսներ, մեծ չափի գումար և այլն: 

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը, ծագումը և պատրաստման եղանակը, ինչպես նաև՝ վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր պարզաբանելու համար նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ ներկայացված օբյեկտների մի մասը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածների մնացած մասով  փորձաքննությունը շարունակվում է։

Կոտայքի մարզի 50–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու, դրանց ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular