Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է արել Ադրբեջանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
«Շնորհավորում ենք եղբայրական Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ և ջերմորեն ողջունում ադրբեջանական ժողովրդին։
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո մենք միշտ լինելու ենք մեր եղբայրների կողքին։ Կեցցե թուրք-ադրբեջանական եղբայրությունը»,- ասվում է հաղորդագրությունում։