ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պլանշետ

ՖՈՏՈ

1888 թվականին ամերիկացի Էլիշա Գրեյը արտոնագրել է մի սարք, որը կարելի է համարել ժամանակակից պլանշետի նախահայրը, դա «հեռագրագիր»-ն էր: Զարգացման հաջորդ քայլը 1915 թվականին Գոլբերգի «էլեկտրոնային ստիլուսի կարգավորիչի» գյուտն էր։ Բայց այդ բոլոր տեխնիկական նորամուծությունները շատ վաղ էին ի հայտ եկել։ Ցավոք, այն ժամանակվա տեխնոլոգիայի զարգացումը թույլ չի տվել այս գյուտերը լիովին իրագործել, սակայն հիմք է դրել պլանշետային սարքի ապագա կառուցվածքի համար:

Հետագա զարգացումն ուղղակիորեն կապված է սենսորային էկրանի հայտնվելու հետ: 1968 թվականին Ալան Քեյը համակարգչային արտադրող Xerox-ին գաղափար է ներկայացրել՝  երեխաների համար պլանշետային համակարգիչ ստեղծել: Դրանից չորս տարի անց աշխարհը տեսել է Dynabook պլանշետը: Սարքը նախատեսված էր ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար։ Բայց պատմությունը կրկնվել է, ինչպես կես դար առաջ։ Անհրաժեշտ տեխնոլոգիաները բավարար չէին սարքը զանգվածային արտադրության դուրս բերելու համար։ Եվ 15 տարի մոռացել են դրա մասին։

1987 թվականին Apple-ն է սկսել մշակել սեփական պլանշետային սարքը, և 1993 թվականին հանրությանն է ներկայացրել MessagePad Newton պլանշետի իր տարբերակը՝ նախատեսված ուսումնական հաստատությունների համար։ Սակայն այն մնացել է որպես ցուցահանդեսային իր։

2002 թվականին Microsoft-ը ներկայացրել է Microsoft Tablet PC պլատֆորմը, որն օգտագործում էր Windows XP օպերացիոն համակարգը արդիականացված սենսորային էկրանով աշխատելու համար: Բայց պլանշետների այդ տարբերակները լայնորեն չեն կիրառվել: Նրանք շատ թերություններ ունեին։ Նախ նրանք կշռում էին մոտ երկու կիլոգրամ։ Երկրորդ հերթին աշխատանքի տևողությունը երեք ժամից ոչ ավել էր։ Երրորդ այն էր, որ էկրանը կառավարելու համար օգտագործվում էր միայն ստիլուսը։ Չորրորդ հերթին էկրանն ուներ ցածր լուծաչափ։ Բացի դա 2000-ականների սկզբին ինտերնետը թանկ հաճույք էր, Wi-Fi թեժ կետերը չափազանց քիչ, իսկ բջջային ինտերնետը չափազանց թանկ:

Հետո Intel-ը թողարկել է իր առաջին պլանշետային համակարգիչը՝ WebPad-ը՝ առանց լրացուցիչ սարքերի ինտերնետ մուտք գործելու հնարավորությամբ։ Սակայն միայն 2010 թվականին, iPad-ի թողարկմամբ է պլանշետը սկսել ժողովրդականություն ձեռք բերեց: Դրա ստեղծողները փորձել են վերացնել առաջին պլանշետներին բնորոշ թերությունները։ Հետո Apple-ն առաջարկել է հզոր պրոցեսորով իր նոր պլանշետը: Հնարավոր է դարձել սարքը կառավարել մատների միջոցով և զարմանալի պարզությամբ: Բացի դա համացանցն էր ավելի հասանելի դարձել: 2010 թվականի ապրիլին թողարկվել է Wi-Fi-ով մոդելը։ Մեկ ամիս անց պլանշետը համալրվել է 3G բջջային մոդուլով։

2011 թվականի մարտին թողարկվել է iPad 2-ը, վաճառվել է ավելի քան 15 միլիոն iPad պլանշետային սարք։ Երկրորդ սերնդի iPad- 2 պլանշետը սեփականատիրոջը թույլ էր տալիս ստեղծել երաժշտական ​​հետքեր և խմբագրել տեսանյութեր: Իրավիճակը շուկայում սկսել է փոխվել, խոշոր ընկերությունները չէին կարող անտեսել պլանշետային սարքերի աճող պահանջարկը, նրանք ձգտում էին թողարկել իրենց մոդելը և նվաճել սպառողական շուկան: 2010 թվականին պլանշետների ամբողջ վաճառքի 83%-ը կազմել է iPad-ը, իսկ 2013 թվականին միայն 28%-ը։ Հիմա էլ արտադրողները շարունակում են մշտապես աշխատել իրենց սարքերը բարելավելու ուղղությամբ: Ավանդական պլանշետները աստիճանաբար փոխարինվում են փոխակերպվող սարքերով։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular