ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջին զանգը». Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ցորենի գնման փոխարեն կարող է չինական բրինձ գնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շուտով կարող է սկսել ակտիվորեն ավելացնել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի պետական սոցիալական տեխնոլոգիաների համալսարանի դոցենտ Իննա Լիտվինենկոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում «ռազմավարական ապրանքների պակասից խուսափելու համար» առաջարկվել էր ցորենի փոխարեն բրնձի անցնել։ Սակայն, ըստ տնտեսագետի, դժվար թե նման որոշումը տնտեսապես շահավետ համարվի հենց բուն Հայաստանի համար։ «Հայաստանի տարածք ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է,- պարզաբանել է Լիտվինենկոն,— 2023 թվականին Ռուսաստանը Հայաստան է մատակարարել 343,6 հազար տոննա ցորեն։ Հայաստանին այդ ապրանքի մատակարարման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 99,9 տոկոս։ Ռուսաստանը Հայաստանի ոչ միայն ցորենի մատակարարման հիմնական գործընկերն է, այլ նաև, սկզբունքորեն, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն աշխարհի բոլոր երկրների շարքում»։

Եվ եթե դուք անցնեք ապրանքներ այլ մատակարարներից գնելուն, ապա ձեզ հարկավոր կլինի գերավճարներ կատարել և ստեղդծել նոր լոգիստիկ ուղիներ, իսկ ինչ վերաբերում է բրնձին, որով ցանկանում են փոխարինել «ռազմավարական նշանակություն ունեցող ցորենը», ապա այն հիմնականում արտադրվում է Չինաստանում և Հնդկաստանում, նշել է փորձագետը։ «Բրնձի ամենամեծ արտադրական օբյեկտները գտնվում են Հնդկաստանում, բայց մատակարարը Չինաստանն է,- ասել է տնտեսագետը,- իսկ վիճակագրությունը հաստատում է, որ 2024 թվականի օգոստոսի դրությամբ Չինաստանը թափ է հավաքում Հայաստանի հետ առևտրային հարաբերություններում։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 224 մլն դոլարով՝ կազմելով 1,867 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ առևտուրը 2024 թվականի առաջին վեց ամիսներին արդեն իսկ գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը։ Իհարկե, այդ թվերը շատ տարբեր են, բայց ի նկատի ունենալով այն, որ Չինաստանը համաշխարհային առևտրի առաջատարն է, նրանց համար դժվար չի լինի 2025 թվականին առևտրաշրջանառությունը հասնել 8 միլիարդի սահմանին»։ Ավելին, նման հարաբերությունները շահավետ կլինեն առաջին հերթին Չինաստանի համար, ընդգծել է փորձագետը։


«Հնարավոր է, որ հաջորդ 2025 թվականը նշանավորվի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների սառեցմամբ,- եզրափակել է փորձագետը,- ցորենի մասին նման հայտարարությունը դրա առաջին նշան է»։ Միաժամանակ նշենք, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև առևտրի ցուցանիշներն այս տարվա վերջին կարող են ռեկորդները գերազանցել, դրանք կանխատեսվում են 14–16 մլրդ դոլարի սահմաններում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular