Ֆրանսիայի հարավ-արևելքում ջրհեղեղների պատճառով մոտ հազար մարդ է տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի հարավ-արևելքում գտնվող Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի մոտ հազար բնակիչ տարհանվել է չդադարող անձրևների հետևանքով առաջացած սաստիկ ջրհեղեղի պատճառով։ Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Մասնավորապես, վտանգված է Լիոնի մոտ գտնվող Ժիվորս բնակավայրը, որտեղ կարող է փլուզվել քաղաքային ամբարտակը։