ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:

Այս տոնը ծնվում է նախեւառաջ մեր ներսում` մեր հույզերից ու զգացմունքներից, ապա հենվելով արժեքների ու արժեհամակարգի վրա՝ դառնում տուն ու օջախ, երկիր ու պետություն, պատիվ ու արժանապատվություն:

Ընտանիքն ինքը յուրատեսակ արժեհամակարգ է, մեր պարագայում` լիովին ազգային արժեհամակարգ, հպարտություն ու հարստություն: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ ռազմական եւ ընդհանրապես ուժային որեւէ ճանապարհով անհնար է նվաճել որեւէ երկիր կամ ժողովրդի, ընտրվում է բարոյական հարվածների ուղին, որի գլխավոր թիրախն ընտանիքն է: Երկիրը միասնական ջանք ու զգացմունք համախմբող այն բազմազավակ ընտանիքն է, որտեղ կարեւոր ու անհրաժեշտ են յուրաքանչյուրի ներդրումը, յուրաքանչյուրի ծառայությունը, յուրաքանչյուրի սերն ու սրտացավությունը: Որքան շահագրգիռ ենք ա մուր պահել, պաշտպանել մեր ընտանիքները, նույնքան նվիրվածությամբ ենք մտածում մեր երկիրը պահելու ու պաշտպանելու մասին եւ հակառակը: Մենք այս մտածելակերպի լավագույն կրողներից ենք, ինչն ապացուցել ենք մեր պատվախնդրությամբ եւ ընտանեկան օջախի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով: Մենք շարունակում ենք մնալ այդպիսին, որովհետեւ ընտանիքի, ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը բնական է ու անկեղծ, որովհետեւ ընտանեկան ջերմության համար մեզ արհեստական ոչինչ անհրաժեշտ չէ, որովհետեւ մեզ խորթ է ընտանեկան օջախին հյուրանոցի նման վերաբերվելու հոգեբանությունը:

Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ բոլոր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ համերաշխություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular