ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր․ ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ հայտարարություն է տարածել, որում նշված է․

«ՀՀ կառավարության 2023 թ․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1864-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացում։

Մասնավորապես՝

– ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Փաստաթղթավորման գործընթացը դյուրացվել է հետևյալ կետերով՝

– ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Մինչդեռ ՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր։ Ըստ այդմ, հորդորում ենք առաջիկա ամիսներին ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու պարագայում անմիջապես զբաղվել վերոնշյալ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ, քանի որ տարեվերջին, ըստ էության, դիմումների թիվը մեծ կլինի, և հնարավոր են կուտակումներ։

– Փոփոխության է ենթարկվել նաև ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականում վավերականության ժամկետի նշման դաշտը, ինչը թույլ կտա քարտի վավերականության ժամկետը երկարաձգել առանց նոր վկայական տրամադրելու, այսինքն՝ հաջորդ անգամ քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չի լինելու, գործընթացն իրականացվելու է ավտոմատ ձևով՝ ծրագրային միջամտությամբ։

ԼՂ-ից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնց ժամանակավոր պաշտպանության վկայականները վավեր են մինչև 31․12․2024 թ․, արդեն կարող են դիմել տարածքային նախկին անձնագրային բաժիններ՝ քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular