ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կհստակեցվի 30 մանկավարժական կրեդիտով ուսուցիչ աշխատելու ընթացակարգը․ ԿԳՄՍՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից մանրամասնում են՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման գործընթացում անհրաժեշտ հստակեցումներին,  մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի կարգավորմանը։ Նախագծով հստակեցումներ են առաջարկվում նաև դպրոցների կառավարման օղակի, տնօրենների նշանակման գործընթացի, անհրաժեշտ փորձաշրջանի սահմանման վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո եղել են որոշակի առաջարկներ՝ հիմնականում իրավական խմբագրման ու տեխնիկական բնույթի, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցմամբ ներկայացվել են առաջարկներ՝ օրենքի նախագծում ներառելու նպատակով: Դրանք վերաբերել են, մասնավորապես, ոչ պետական կամ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական զարգացումը տվյալ հաստատության կողմից մշակված ընթացակարգով իրականացմանը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգի սահմանմանը:

ԿԳՄՍ նախարարը  նշել է՝ աշխատանքային քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ ենթաօրենսդրական կարգավորումների կարիք կա, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է օրենքում լիազորող նորմեր նախատեսել:

 ««Հանրակրթության մասին» օրենքում 2022 թ. իրականացված փոփոխությամբ հնարավորություն էինք ընձեռել, որ եթե ուսուցչի թափուր տեղը հայտարարված մրցույթի արդյունքում չի համալրվում, ապա հաջորդ մրցույթին կկարողանան մասնակցել նաև մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք՝ մանկավարժական 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Մեծ հետաքրքրվածություն կա. բազմաթիվ մարդիկ դիմում և անցնում են այս ծրագրերով: Տարբեր ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում ունենք չորս երաշխավորված ծրագրեր, որոնցում նրանք կարողանում են անցնել համապատասխան դասընթացներ ու աշխատել դպրոցներում: Սակայն գործընթացի իրականացման ժամանակ պարզ դարձավ, որ որոշակի ենթաօրենսդրական կարգավորումների կարիք կա: Օրինակ՝ որ մասնագիտությունները որ առարկաների դասավանդման համար կարող են համարվել համապատասխան մասնագիտական կրթություն, կամ ինչպես պետք է կատարվի համապատասխան կրեդիտների հաշվարկը՝ նախորդ բարձրագույն կրթությունից և կրթական ծրագրի բացվածքից ելնելով»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանն ու վստահություն հայտնել՝ նոր փոփոխությամբ նմանօրինակ գործընթացները հնարավոր կլինի առավել սահուն կազմակերպել:

Ըստ այդմ՝ առաջարկվող կարգավորումներից մեկով հնարավորություն կտրվի տարբեր մասնագիտությունների համար որոշել, թե ինչ առարկա կարող է դասավանդել տվյալ մասնագիտությամբ մասնագետը՝ մանկավարժահոգեբանական 30 կրեդիտ ապահովելու դեպքում:

Անդրադառնալով ոչ պետական կամ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ հարցը բազմիցս քննարկվել է նմանօրինակ ուսումնական հաստատությունների հետ, որոնք նշում են՝ ունեն ուսուցիչների կարիքների գնահատման և զարգացման ծրագրերի սեփական մոտեցումները:

«Բնականաբար, եթե «Հանրակրթության մասին» օրենքը ճանաչում է այլընտրանքային կրթական ծրագիրը՝ որպես հանրակրթական ծրագրի տեսակ, ապա այն պետք է շարունակություն ունենա իր ընթացակարգերի տեսանկյունից: Այս լիազորող նորմով մենք հնարավորություն կընձեռենք, որպեսզի այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններն իրենց առաջարկած ընթացակարգերը ներկայացնեն և դրանց հաստատումից հետո կարողանան դրանք կիրառել որպես ուսուցչի հերթական ատեստավորման և մասնագիտական զարգացման իրենց մեխանիզմ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և վստահություն հայտնել՝ օրենքի նախագծում նման կետի ներառումը համակարգի զարգացման համար կունենա շատ դրական ազդեցություն:

Ժաննա Անդրեասյանը ներկայացված առաջարկների վերաբերյալ փոխանցել է Կառավարության դրական դիրքորոշումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular