ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում անշարժ գույք գնելու համար հիփոթեքային վարկեր չեն տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան բանկերը Սյունիքի մարզում անշարժ գույք գնելու համար հիփոթեքային վարկեր չեն տրամադրում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում գրեթե բոլոր բանկերը մերժել են հայտերը, բայց մերժման հստակ պատճառներ, բնականաբար, չեն նշում։

Բնական է, որևէ բանկ չի պատճառաբանելու, թե Սյունիքում ինչ-ինչ քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործընթացներ են սպասվում, ուստի նպատակահարմար չեն գտնում վարկեր տրամադրել։ Ընդ որում, մերժումները վերաբերվում են բացառապես հիփոթեքային վարկերին։ Պաշտոնական հաստատում ոչ ԿԲ-ն, ոչ բանկերը չեն արել, բայց մեր հրապարակումից, նաև դիմումատուների բարձրացրած աղմուկից հետո իշխանությունները ստիպված կլինեն հստակ պարզաբանումներ տալ իրավիճակի վերաբերյալ։

Ամեն դեպքում, բանկերն ավելի զգայուն են քաղաքական ու տնտեսական զարգացումների մասով, և ավելի շուտ են արձագանքում սպառնալիքներին։

Աննա Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular