ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը կործանման է գնում». Բագրատ Սրբազանն ԱԺ-ում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր՝ հոկտեմբերի 17-ին այցելել է Ազգային ժողով՝ մասնակցելու «Հայաստան» խմբակցության հրավիրած  խորհրդարանական լսումներին, որի ընթացքում կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Նախքան լսումները, լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետության վտանգման, կործանման ընթացք է. «Մարդիկ պետք է պատկերացնեն, թե ինչ իրական վիճակում ենք գտնվում: Արդյունքը մեկն է՝ այս իշխանությունը պետք է հեռանա»,- նշեց Սրբազանը։

Բագրատ Սրբազանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը իշխանության բոլոր անդամներին հանցակից է դարձնում բոլոր գործընթացներին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ու դրանից հետո բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, կնքվել, որոնք աղետալի փաստաթղթեր են, մեր պետության համար չափազանց կարևորություն ունեցող փաստաթղթեր են։ Դրանցից մեկով Արցախն է հանձվել։ Ոչ մեկը ոչ բերվել է  Սահմանադարական դատարան, ոչ Ազգային ժողով,  որևէ ընթացակարգով չի եղել, եղել է մեկ հոգու ստորագրությամբ։ Այս ամբողջ գործընթացները, ինչ տեղի են ունեցել, հիմա հասել են մի հանգրվանի, որով այս մարդը, որը դեռևս երկրի կառավարության ղեկավարն է, բոլորին ներգրավում է իր հանցանքի մեջ, որպեսզի ինքը միայնակ հանցագործ չլինի, բոլորը հանցակից դառնան»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով, իրենք ամեն ջանքով կասեցրել են Հայաստանի պետականության կորստի վերջնականացումը. «Այն մտածումները, թե սկսեցինք, բայց կորցրեցինք, չհաջողեցինք Կիրանցի, Ոսկեպարի խնդրով, դա ճիշտ է՝ այդքանով սահմանափակված, բայց մնացած մեծ գործընթացները, որոնք տեղի են ունենում, բոլորը եթե վերջնականապես չեն կասեցվել, դանդաղել են, հետաձգվել են»։

Ըստ Սրբազանի, քանի դեռ այս իշխանությունները կան, պատերազմի սպառնալիքը մշտապես առկա է. «Այս մարդիկ անընդհատ խոսել են խաղաղության մասին, որը մուրացիկ խաղաղություն է։ Ոչ բանակցություններ կան, ոչ միջնորդավորված, երաշխքիներով գործընթաց, կա պարտադրանք-հարկադրանք: Կանեք՝ կստանաք, չեք անի՝ կստանաք մյուսը»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular