ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնության հետ խզումը ողբերգություն կդառնա Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության հետ խզումը ողբերգություն կդառնա Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, կարծում է քաղաքագետ, ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուսլան Կուրբանովը: Վրաստանը Միխեիլ Սահակաշվիլիի օրոք արեց նույն սխալը, ինչ Ուկրաինան վերջին տարիներին, իսկ հիմա Հայաստանն է անում  նույնը Նիկոլ Փաշինյանի օրոք, postnews.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետը։

«Երեք քրիստոնեական երկրներ անցյալում, քրիստոնեական մշակույթի ժառանգորդներ: Անցյալում ասելով ես ի նկատի ունեմ այն, երբ կրոնն էր որոշում հասարակության օրենքները: Բայց նրանք լրիվ խզեցին կապերը Ռուսաստանի հետ։ Նրանք հակադրվեցին Ռուսաստանին, և դա ողբերգության դարձավ այդ երեք ազգերից յուրաքանչյուրի համար»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով, «գոյություն ունի մեծ աստղագիտական ​​մարմինների գրավիտացիայի օրենք», և «բավական դժվար է դուրս գալ օրինակ Յուպիտերի կամ մեծ երկնային այլ օբյեկտի գրավիտացիոն դաշտից»: «Եվ դուք պետք է ինչ-որ կերպ սովորեք ապրել դրա հետ, ապրել նրա հետ, որ կան ձեզնից մեծ օբյեկտներ», - նշել է Կուրբանովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular