ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բացահայտվել է Զանգեզուրի միջանցքի գործարկման հիմնական խոչընդոտը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի մտավախություններն են, news.ru-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով, այդ գործոնը պետք է հաշվի առնել նախաձեռնության հետագա քննարկումներում։

«Դա տրանսպորտային զարկերակ է, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Պետք է ինչ-որ կերպ համաձայնության գալ և Երևանին համոզել, որ երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը վտանգ չի սպառնում։ Պատմության մեջ մեզ հայտնի են դեպքեր, երբ նման միջանցքներն ունեցել են արտատարածքային կարգավիճակ։ Եվ, իհարկե, դա այն չէ, ինչ կցանկանար Հայաստանը»,- պարզաբանել է քաղաքագետը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փակ հանդիպումների ժամանակ, հավանաբար, քննարկվել է Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Տրանսպորտային այդ զարկերակը պետք է Ադրբեջանի հիմնական տարածքը կապի Նախիջևանի հետ և դառնա Հյուսիս-Հարավ երթուղու մաս։ Միաժամանակ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և իր էքսկլավի միջև հաղորդակցությունը։ Բայց, ըստ նրա, այստեղ խոսքը հանրապետության տարածքով տրանսպորտային միջոցների անցման և  խողովակաշարերի ու մալուխների անցկացման մասին է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular