ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգիշտի Քյարամյանը ՔՊ-ի «պորտը» տեղը դրեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում լարված մթնոլորտ է եղել, որտեղ ՔՊ-ականները իրենց դժգոհություններն են արտահայտել Նիկոլ Փաշինյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից և արդրարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանից։

Նախաձեռնող խմբի անդամները եղել են Հովիկ Աղազարյանը, Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը։ Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ-ականները անգամ ստորագրահավաք էին նախաձեռնել ընդդեմ նախկին նախարարի և նրա տեղակալ Սիրվարդ Գևորգյանի։

Euromedia24.com-ի տեղեկություններով, երեկ ԱԺ-ում Քյարամյան-Աղազարյան առճակատումից հետո, ՔՊ-ականները հիմա էլ որոշել են ստորագրահավաք իրականացնել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ։ Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ չէ, որ ՔՊ-ականների հարաբերությունները լարվել են Քյարամյանի հետ, ըստ որոշ խոսակցությունների, Փաշինյանի իշխանության ստեղծած սեփական քրեաօլիգարխիկ տարրերը բազմաթիվ անգամ դիմել են Քյարամյանին, տարբեր հարցեր կարգավորելու համար, սակայն հիմնականում մերժվել են, ինչն էլ ՔՊ-ականների շրջանում դժգոհությունների պատճառ է դարձել։

ԱԺ-ում Քյարամյանը Աղազարյանին մատնացույց անելով ցույց տվեց փաշինյանական իշխանամեքենայի ողջ պերճանքը, որ քրեական գործերի ժամանակ կարելի է շրջանցել օրենքները և հարցերը լուծել խնամի, ծանոթ, բարեկամ համակարգի միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular