ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է․ Սուրենյանցը՝ Քյարամյանի շուրջ վերջին զարգացումների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է երեկ ԱԺ-ում ՔԿ ղեկավար Քյարամյանի ու ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին ու  գրել․

«ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի ամբարտավան վարքագիծը լավագույն ցուցիչ է, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում մեր իրավապահ համակարգը:

«...Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», - երեկ պատգամավորներին, սակայն ոչ միայն նրանց, այլ նաև՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, ընդդիմությանը, սովորական քաղաքացիներին սպառնում էր ՔԿ ղեկավարը:

Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին, ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:

Մյուս կողմից, վստահ եմ՝ ՔՊ պատգամավորների «զայրույթը» ոչ թե արդարադատության ծարավի, այլ ներկլանային «ռազբորկաների» հետևանք է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular