ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տատիկի տան ետնամասում համագյուղացի երիտասարդների հետ սեռական հարաբերություն է ունեցել, ապա նրանց մեղադրել իրեն բռնաբարելու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեք երիտասարդի նկատմամբ սուտ մատնություն կատարելու և նրանց ծանր հանցագործության մեջ մեղադրած 20-ամյա աղջիկը դատապարտվեց 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մեղադրանքի՝ Արմինեն (անունը փոխված է), նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2016թ մարտի 15-ին հաղորդում է տվել, որ 2015թ դեկտեմբերի սկզբներին համագյուղացի Վ.Գասպարյանը հյուրանոցում, 2016թ հունվարին՝ համագյուղացի Լ.Եգանյանը՝ Աչաջուր գյուղում գտնվող իր տատիկի տան հետնամասում և 2016թ. փետրվարին համագյուղացի Դ.-ն դարձյալ իր տատիկի տան հետնամասում իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատաքննության ընթացքում աղջիկն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել մասնակիորեն և հայտնել է, որ տատիկի տանը գտնվելու ժամանակ իրենց դուռը թակել է համագյուղացի Դ.-ն, վերջինս զանգել է իր տատիկի բջջային հեռախոսին և անհանգստացրել իրենց: Աղջկա խոսքով, տատիկն այդ մասին պատմել է իր հորը, սակայն երբ ոստիկանության աշխատակիցները իրենց տուն են գնացել, ինքը այդ մասին որևէ բան չի պատմել:
Ինչ վերաբերում է մյուս տուժող երիտասարդին՝ Լ.-ին, ապա, ըստ ամբաստանյալի, երիտասարդն իրեն սպառնացել է, որ նկարներ ունի, կտարածի գյուղում, դրա համար ինքը տատիկի տնից դուրս է եկել, երիտասարդն իր ուզածն արել ու հեռացել է, իսկ ինքը ցանկություն չի ունեցել:
Ըստ ամբաստանյալի՝ տնից դուրս գալուց հետո ինքը Լ-ին խնդրել է հեռանալ, սակայն նա ասել է, որ գնան ուրիշ տեղ խոսեն: Գնացել են տատիկի տան հետնամաս և զրուցելու ժամանակ Լ.-ն իրեն անընդհատ քաշել է իր կողմ, իր խալաթը հանել է գցել գետնին, իրեն պառկեցրել, ապա ուզածն արել է ու հեռացել: Ամբաստանյալի խոսքով՝ Լ.-ն իր շորերը հարկադրաբար է հանել, ինքը երկու անգամ գոռացել է ու հարվածել նրան: Բայց քանի որ չի ցանկացել Լ.-ի թշնամին լինել, դրա համար հաջորդ օրը ոստիկանություն չի գնացել:
Ամբաստանյալն իրեն մեղավոր է համարել Վ.-ի և Դ.-ի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար, ինչ վերաբերում է Լ.-ին, ապա վերջինս իրեն բռնաբարել է:
Ամբաստանյալի ցուցմունքից պարզ է դառնում, որ տուժողներ Վ.-ի և Դ.-ի հետ սեռական հարաբերություն ունեցել է իր կամքով, իսկ Լ.-ի հետ՝ ոչ:
Գործով տուժող Վ.-ն ցուցմունք տալով հայտնել է, որ ամբաստանյալի հետ սեռական հարաբերությունը եղել է իրենց երկուսի կամքով, ինչը տեղի է ունեցել մեկ անգամ` հյուրանոցում:
Տուժող Լ.-ն էլ հայտնել է, որ ամբաստանյալի հետ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն ոչ այնպես, ինչպես նա է նկարագրում:
Ըստ տուժողի Լ.-ի՝ աղջիկն է իրեն զանգահարել և ասել, որ երբ տատիկը քնի՝ գնա իրենց տուն, ինքն էլ գնացել է, ու նրանք սեռական հարաբերություն են ունեցել: Տուժողը նաև նշել է, որ չի հիշում, թե ինչ նկարների մասին է խոսքը, սակայն այն, ինչ տեղի է ունեցել, աղջկա կամքով է եղել, և նա չի գոռացել: Իսկ թե որտեղ է տեղի ունեցել սեռական ակտը, տուժողը հստակ նկարագրել չի կարողացել, քանի որ մութ է եղել:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի մեղքը կատարած հանցագործության մեջ, բացի իր մասնակի ինքնախոստովանական և տուժողների դատաքննական ցուցմունքներից, հիմնավորված է նաև գործով բացակա տուժող Դ.-ի նախաքննական ցուցմունքով:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, մասնակիորեն ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար:
Տուժողները չնայած նշել էին, որ ամբաստանյալը սուտ մատնություն է կատարել, իրենց մեղադրել ծանր հանցագործության մեջ, սակայն դատարանում հայտնել են, որ որևէ պահանջ չունեն և խնդրել են չպատժել նրան:

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular