ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է «քրեական հեղինակության» կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի քրեական վարույթի նախաքննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները չպարզված երեք անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբ, որտեղ չնչին առիթով վիճաբանել է քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ։

Վիճաբանությունը շարունակվել է ակումբի դիմացի հատվածում,  որի ընթացքում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ սեփական անձի կարծեցյալ առավելությունը ներկաների մոտ ընդգծելու մղումով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ,  քրեական հեղինակություն հանդիսացող անձը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ակումբի դիմաց՝ բնակելի շենքերի տարածքում, տևական ժամանակ աղմկել, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել և վիճաբանել քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված հիշյալ անձանց հետ՝ չենթարկվելով նշված ակումբի անվտանգությունն ապահովող աշխատակիցների, ինչպես նաև այլ անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորներին:

Նշված հանցավոր արարքի հետևանքով խաչընդոտվել է ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ է առաջացել:

Նկարագրված խուլիգանական գործողությունների ընթացքում քրեական հեղինակություն հանդիսացող անձը ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մեկ այլ անձի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական հեղինակություն հանդիսացող անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular