ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս էին պատրաստվում «թավշյա հեղափոխությանը». տնտեսական հիմնավորումներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տնտեսագետ Աղասի Թավադյանի տվյալներով, 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մի անսովոր երևույթ։ ՀԿ-ների, հիմնադրամների և ԶԼՄ-ների գրանցման թիվը հանկարծակի թռիչք է արձանագրել, մեկ տարում 1029 նոր հասարակական կազմակերպություն, 175 հիմնադրամ և 112 նոր ԶԼՄ։ Ըստ տնտեսագետի, սա 2-3 անգամ ավելի է, քան նախորդ տարիներին։ «Հետաքրքի՞ր է, թե ինչ էր կատարվում։ Արդյո՞ք սա պատահականություն էր, թե՞ 2018-ի Թավշյա հեղափոխության նախապատրաստություն»,- գրել է Թավադյանը։

2018 թվականի Թավշյա հեղափոխությունը Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն է: Սակայն, ինչպես ցույց են տալիս պաշտոնական տվյալները, այս քաղաքական փոփոխության հիմքերը սկսել էին ձևավորվել դեռևս նախորդ տարում: 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աննախադեպ աճ, որը կարելի է անվանել «թավշյա իրարանցում»:

«2017 թվականին Հայաստանում գրանցվեց 1029 հասարակական կազմակերպություն՝ չորս անգամ ավելի, քան 2016-ին, և ավելի քան կրկնակի 2018-2023 թվականների միջին ցուցանիշից: Եվ դա դեռ ամենը չէ. այս ՀԿ-ների կեսը՝ 512-ը, գրանցվել է ընդամենը մեկ ամսում՝ 2017 թվականի դեկտեմբերին: Սա ոչ միայն գերազանցում է մյուս տարիների ցուցանիշները, այլև հարցեր է առաջացնում՝ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ»,- նշում է տնտեսագետը:

Բայց ՀԿ-ները միակը չէին: Հիմնադրամների թիվը նույնպես թռիչքային աճ է արձանագրել. 2017-ին գրանցվել է 175 հիմնադրամ, հիմնականում օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 50 %-ով ավելի, քան նախորդ տարիներին: 2017 թվականին գրանցվել է 112 նոր լրատվամիջոց, մինչդեռ մյուս տարիներին այս ցուցանիշը գրեթե զրոյական էր: Այս տվյալները վկայում են, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունն» ամենևին էլ ինքնաբուխ չէր, լավ կազմակերպված, գծված էր մեկ, բոլորովին այլ կենտրոնից, իսկ դրա հետևանքներն այժմ քաղում է ողջ հայ ժողովուրդը։ 

Սիրարփի Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular