ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


WhatsApp-ում հնարավոր կլինի արագացնել տեսանյութը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

WhatsApp մեսենջերի օգտատերերը հավելվածը թարմացնելուց հետո կկարողանան հարմարեցնել տեսանյութերի նվագարկման արագությունը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Ըստ պորտալի՝ 24.20.78 թարմացումը տեղադրելուց հետո տեսանյութը կարող է արագացվել 1,5 և 2 անգամ, ինչը կօգնի օգտատերերին խնայել ժամանակը։ Գործելու է նաև «նկար նկարի մեջ» ռեժիմ, որը թույլ կտա չափափոխել տեսանյութի պատուհանը և շարժել այն էկրանով, ինչպես նաև դիտել տեսանյութը խոսելիս կամ չաթերից օգտվելիս:

Նշվում է, որ նորամուծությունները iOS օպերացիոն համակարգերի օգտատերերին հասանելի կլինեն մեկ շաբաթվա ընթացքում։ Android հեռախոսների թարմացումների թողարկման ամսաթիվը չի նշվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular