ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ պատգամավոր. Ադրբեջանը փորձում է ցույց տալ Հայաստանի հարձակման իմիտացիա, որ պատասխան տա 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բազմիցս հայտարարել է, որ շուտով կստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, ներառյալ կիրականացվի սահմանի վիճելի հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը։ Նրա խոսքով, փաստաթուղթն իբր արդեն ութսուն տոկոսով համաձայնեցված է։ Սակայն, ինչպես պարզվում է, Փաշինյանը կարող է ինչքան ուզում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն, բայց Բաքվի և Երևանի միջև լարվածությունը շարունակվում է՝ ընդհուպ մինչև նոր ռազմական հակամարտություն։ Հենց այդպես է իրավիճակը գնահատել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հաշվի առնելով ադրբեջանական գլխավոր ալիքներից մեկում հրապարակված վերջին տեղեկատվության «արտահոսքը»։ Այդ հրապարակման մեջ նշվել է, որ Երևանն իբր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի վրա տարածքներ գրավելու նպատակով, և որոնք այնուհետև կառաջարկվեն փոխանակման Բաքվի կողմից վերահսկվող տարածքների հետ, գրում է topwar.ru-ն։

«Մեզ համար գեղարվեստական զեղումներով այդ նյութի մտահոգիչն այն է, որ կա՛մ Ադրբեջանն է՛լ ավելի ագրեսիվ լիցք է տալիս քարոզչական պատերազմին, կա՛մ փորձում է Հայաստանի կողմից հարձակման իմիտացիա ստեղծել և ինչ-որ ուղղությամբ պատասխան քայլեր ձեռնարկել»,- գրել է Աբրահամյանը սոցցանցի իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական դաշտի ներքին օրակարգին, այդ թվում ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու նպատակով կեղծ լուրերի հրապարակմանը։ Այդ իսկ պատճառով էլ պաշտոնական Երևանը ներգրավված չէ արտաքին օրակարգում։ Ահա դրանից էլ օգտվում Բաքուն, պնդել է Աբրահամյանը, «որպես դագանակ» օգտագործելով կեղծ հրապարակումները Հայաստանի դեմ: 

Դե, հայ պատգամավորի կարծիքի հետ կարելի է վիճել։ Այսպես, սեպտեմբերի 30-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի են ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և դաշինքի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հանդիպումները։ Բանակցությունների ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Երևանն ընտրել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին և դաշինքին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ստիպելու նրան խաղաղություն հաստատել «Հայաստանի համար ընդունելի» պայմաններով։ Բնականաբար, նման հայտարարությունները Բաքվում միանշանակ և միանգամայն իրավացիորեն ընկալվում են որպես թշնամական։ Բացի այդ, Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշվել է Հայաստանի հարավում ստեղծել լեռնային հրաձգային զորքերի ուսումնական կենտրոն, որը յուրօրինակ «ծխածածկույթ» կծառայի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայության համար։ Գրիգորյանն ընդգծել է, որ Երևանը մտադիր է նպաստել Հայաստանում ավիաբազաների կառուցմանը և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայմանը։ Այդ բազաները, ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի, պատրաստ կլինեն ընդունելու ՆԱՏՕ-ի արագ տեղակայման ուժերի զինվորականներին։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ակտիվորեն աջակցել են այդ նախաձեռնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular