ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակաբար հիմքեր է ստեղծում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի իրականացման ուղղությամբ։ Ու շատ հաճախ հիմնականում աչքի է զարնում Ադրբեջանի գործողությունների տեսանելի մասը, երբ այդ երկիրը մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում և Թուրքիայի ու այլ երկրների զինված ուժերի հետ զորավարժություններ նախաձեռնում։ Իսկ ահա Բաքվի քայլերը տեղեկատվական, հանրային ու միջազգային դաշտում հաճախ անտեսվում են, բայց դրանք ևս պակաս վտանգավոր չեն։ Ներկա փուլում ևս Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ ուղղություններով ապատեղեկություն է տարածում, փորձում լեգիտիմացնել իր տարածքային հավակնություններն և նույնիսկ ցանկանում միջազգային հանրության աչքում վարկաբեկել մեր երկիրը։

Պատահական չէ, որ Ադրբեջանում ստեղծել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունով միավորում, որն աջուձախ կեղծիք է արտաթորում, ոչ միայն հայտարարություններ է տարածում, տարբեր քննարկումներ, հանդիպումներ նախաձեռնում, այլև նամակներով դիմում է մի շարք միջազգային կառույցների ղեկավարներին, թե իբր իրենց իրավունքները ոտնահարված են, ու իրենք ցանկանում են վերադառնալ «իրենց նախնիների երկիր»։ Այսինքն, եթե առաջիկայում Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնի Հայաստանի նկատմամբ, կարող է հայտարարել, թե վերադառնալ ցանկացող ադրբեջանցիների իրավունքներն է ցանկանում վերականգնել։ Իսկ Հայաստանի այսրոպեական իշխանությունները փորձում են ամեն կերպ լռեցնել հենց թեկուզ արցախցիների ձայնը, թույլ չտալ, որ նրանք ինքնակազմակերպվեն ու առաջ տանեն իրենց պահանջատիրությունը։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է տանում Հայաստանին հեղինակազրկելու ուղղությամբ, որը կարող է նույնիսկ հանգեցնել այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը։ Օրինակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն տևական ժամանակ է, ինչ կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր Հայաստանում ուժեղ հակասեմական տրամադրություններ կան, այնինչ Բաքվի եղբայրակից Թուրքիայում են հենց իշխանությունների կողմից բորբոքվում կոնկրետ հակաիսրայելական տրամադրությունները։ Իսկ վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում էին այնպիսի խեղաթյուրված տեղեկություններ, թե իբր Հայաստանը ՆԱՏՕ-ի շահերին է ծառայում և ձգտում է իր «շոշափուկների» միջոցով հեղաշրջում նախաձեռնել հարևան Վրաստանում։ Ընդհանրապես, շատ հաճախ նույնիսկ ծիծաղ կարող են առաջացնել Բաքվից տարածվող կեղծիքները, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը դրանց միջոցով ձգտում է հասնել իր նպատակներին, իսկ Հայաստանի կողմից որևէ համարժեք արձագանք չկա։ Էլ չենք խոսում այն մասին, որ ադրբեջանցիները պարբերաբար կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման:

Օրերս էլ մի շատ վտանգավոր թեզ էին դրել շրջանառության մեջ, որի ամբողջ իմաստն այն է, թե Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը: Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանը կա՛մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա՛մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ: Երկուսն էլ, իհարկե, միմյանց շաղկապված են ու չափազանց մեծ վտանգ են ներկայացնում իրենցից: Այնինչ, Հայաստանի իշխանություններն Ադրբեջանից եկող տեղեկատվական սադրանքները չեզոքացնելու և ինֆորմացիոն պատերազմը տանուլ չտալու փոխարեն իրենց ամբողջ ներուժը կենտրոնացրել են ներքին լսարանի ուղղությամբ։ Իշխանական քարոզչամեքենան առաջին հերթին զբաղված է հանրության ուշադրությունը շեղելով, ու դրան օգնելու են գալիս Փաշինյանի հեծանվաարշավները, ուղիղ եթերները, ոչինչ չասող խորհրդակցությունները և այլ իրադարձություններ, որոնք միտված են մարդկանց հանգստացնելուն ու նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելուն. այսինքն՝ անվտանգության խնդրով անհանգստանալու կարիք չկա, տեսեք, թե ինչ հանգիստ է երկրի ղեկավարը Երևանում, Փարիզում, Լոնդոնում և Մոսկվայում հեծանիվ վարում, հանգիստ քայլում է փողոցներով, վայելում է կյանքը։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել գլխավոր իրադարձություններից տարբեր փառատոններով, մրցարշավներով, դիջիթեքներով, համերգներով, դատական շոուներով, գույքի բռնագանձման մասին տեղեկություններով։

Իշխանական ողջ քարոզչամեքենայի երկրորդ ուղղությունն էլ ոչ թե Ադրբեջանի տեղեկատվական գրոհներին հակադարձելն է, այլ ընդդիմությանը տեղեկատվական գրոհների ենթարկելը և ընդդիմադիրներին ճնշելը։ Բավական է ընդդիմության կողմից որևէ հայտարարություն կամ նախաձեռնություն տեղի ունենա, իշխանական պատգամավորները, մյուս պաշտոնյաները, հայտնի ՊՈԱԿ-ով, սորոսական սատելիտներով, անմիջապես գործի են անցնում ու տեղեկատվական հարձակումներ գործում, ապատեղեկություն տարածում, խորացնում անհանդուրժողականությունն ու ատելությունը։

Իսկ երբ պետք է Ադրբեջանին պատասխանեն, այդ նույն քպականներն ու մերձքպական շրջանակները «մկան ծակին հազար թուման» են տալիս, խուլ-կույր-համր ձևանում, իսկ որոշ դեպքերում էլ կրկնում են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերը։ Իսկ եթե ինչ-որ արձագանքներ լինում էլ են, դրանք բացառապես «կեղտերը մաքրելու» գործելաոճի շրջանակներում են, առանց որևէ նախաձեռնողականության: Այնինչ, քանի դեռ Հայաստանն արտաքին տեղեկատվական սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ նախաձեռնողականություն չի ցուցաբերում, այդ դաշտում ամեն անգամ պարտվելու ենք՝ իր բոլոր հետևանքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular