ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի հարազատներն ինքնասպանության վարկածին չեն հավատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ` հոկտեմբերի 13-ին ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած Աղասի Դալլաքյանի հարազատները ինքնասպանության շրջանառվող վարկածին չեն հավատում: Այդ մասին News.am-ին ասել են Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչները` նշելով, որ վարկածն իրենց համար էլ է անընդունելի:

«Աղասիի մայրը` Գոհարը, ասում է, որ երեկ առավոտյան տեսազանգով զրուցել է որդու հետ: Ամեն ինչ լավ է եղել, տղայի մոտ արտասովոր ոչինչ չեն նկատել ընտանիքի անդամները: Աղասին ասել է` ձեզ հետ խոսեմ, հետո հորս էլ զանգեմ, բայց այդպես էլ չի զանգել: Խոսակցության վերջում ասել է` «ինչ-որ մեքենա եկավ, երևի սպա է, տեսնեմ՝ ով է ու նորից կզանգեմ»: Անջատել է ու այդպես էլ ոչ ոքի չի զանգել: Դրանից մոտ 10 րոպե անց մայրն է զանգել, բայց Աղասին զանգին չի պատասխանել»,-պատմել են նրանք։   

Գյուղի դպրոցի տնօրենի խոսքով, Աղասին օրեր առաջ էլ ուսուցիչներին էր զանգահարել ու շնորհավորել ուսուցչի տոնի առթիվ, նրանց հետ զրույցում էլ նշել էր, որ ծառայությունը լավ է անցնում:

Գյուղի բնակիչները, որոնք  ինքնասպանության վարկածին չեն հավատում, ասել են՝ Աղասին միշտ գոհ է եղել ծառայությունից, ոչնչից երբևէ չի բողոքել:

«2024 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, դեռ 19 տարին էլ չէր լրացել: Մինչև բանակ գնալն էլ գյուղատնտեսությամբ էր զբաղվում, օգնում էր ընտանիքին, անգամ խնդրել էր իր համար տեխնիկա գնել, որ բանակից վերադառնալուց հետո գյուղատնեսությամբ զբաղվի»,-պատմել է Բասենի վարչական ղեկավար Հայկ Մնացյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ․ հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:

Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular