ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե 2018-ին չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021-ին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին կարևոր դերակատարում կունենային»․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները  հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ նախկին քաղաքականությունը հնացած է և չի արտացոլում հարաբերությունների ներկայիս վիճակը։

Չնայած հարաբերությունների կտրուկ վատացմանը, դաշինքը դեռևս պահպանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է 1997թ-ին, որով հռչակվում է «կայուն, խաղաղ և անբաժանելի Եվրոպա կառուցելու» ընդհանուր նպատակը։

Այս տարի հուլիսին, ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում, դաշնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի վերաբերյալ նոր ռազմավարություն մշակել և այն ներկայացնել դաշինքի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա Հաագայում 2025թ. հունիսին։ Ըստ ՆԱՏՕ-ի անդամ երկրերում հաճախակի քննարկվող թեզերի՝ ՌԴ-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը և Խորհուրդը ստեղծվել են այլ դարաշրջանի և միջազգային իրավիճակի համար: Հետևաբար, նոր մոտեցումները կարող են մեծ հաշվով վերանայել հարաբերությունների ամբողջ ծավալը՝ ապագայի համար խորացնելով ու պաշտոնական քաղաքականություն դարձնելով առկա հակադրությունները: Թեպետ դեռևս չկա ՆԱՏՕ-ի 32 երկրների համաձայնությունը ստացած նոր ռազմավարության որևէ նախագիծ, սակայն դժվար չէ կռահել, որ այն արտացոլելու է փոփոխվող աշխահակարգի և բազմաբևեռ աշխարհի մասին կոշտ մոտեցումներ, որոնք դեռ շատ երկար ժամանակ դրված են լինելու Արևելք-Արևմուտք հակամարտության հիմքում:

Հարկ է ընդգծել, որ ՆԱՏՕ որոշ անդամ-երկրներ վախենում են, որ չափազանց ագրեսիվ նոր ռազմավարությունը կարող է վատ ազդանշան ուղարկել Կրեմլին և էլ ավելի զգայուն և անհանդուրժողական դարձնել տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի ռազմավարական քայլը: Բացի այդ, ՆԱՏՕ-ում վաղուց արդեն հարց է առաջանում Հունգարիայի ու Սլովակիայի մասով, որոնք դեմ են դուրս գալիս դաշինքի մյուս անդամներին և շարունակում են ռազմավարական նպատակահարմարություն և շահ տեսնել Ռուսաստանի հետ փոխգործակցության մեջ։

Որքան էլ հավաքական Արևմուտքը փորձեց դիվանագիտական, տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ մտցնել Ռուսաստանին, այնուամենայնիվ ՌԴ-ն շարունակում է մնալ գործող աշխարհակարգի փոփոխման և նորի կառուցման ճարտարապետներից մեկը: Դա ապացուցում է նաև առաջիկա օրերին (22-24 հոկտեմբեր) ռուսական Կազան քաղաքում նախատեսվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու են մի շարք համաշխարհային լիդերներ: Շատերը կարծում են, որ նոր աշխարհակարգի սկզբունքների վերաբերյալ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը հստակ ուղղերձ է հղելու հատկապես Արևմտյան աշխարհին:

Իսկ ի՞նչ են անում փոքր երկրները և հատկապես պարտված ու քաղաքականապես բարոյալքված Հայաստանը: Ինչպես Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան, Արևելյան Եվրոպան, այնպես էլ Հարավային Կովկասն, անշուշտ, հայտնվել են նոր աշխարհակարգի ճարտարապետների ռազմավարական շահերի բախումների կիզակետում: Ադրբեջանը՝ Թուրքիայի և Նիկոլի շնորհիվ, ստացել է ռեգիոնալ քաղաքականության գլխավոր շահառուի կարգավիճակը: Վրաստանը գտել է կայուն և անվտանգ զարգացման տանող վերադարձի ճանապարհը  և հոկտեմբերի 26-ի ընտրություններում փորձելու է առաջիկա տարիների համար ապահովագրել իր ինքնիշխան զարգացման ակտիվները: Իսկ Հայաստանը՝ իր օտարածին ու խարխլված իշխանությունների շնորհիվ, դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում:

Պատումությունը հետին թվով մեզ անընդհատ ցույց է տվել, որ գլոբալ փոփոխություների ժամանակ  մենք հնարավորություն ենք ունեցել շահած դուրս գալու: Բայց գրեթե միշտ արել ենք հակառակը և վերջին պահին, զգալի կորուստներով, զոհի կերպարանք ստացած ու խաբված, մազապուրծ կախվել ենք ռուսական նավից: Հիմա էլի նույն վիճակում ենք, այսինքն՝ մտել ենք այնտեղ, որտեղ բախվում են խոշորները, և որոնց բախումից հայկական տարածքները հայտնվել են  և կարող են հայտնվել թշնամու տիրապետության տակ:

Ասում ենք՝ հայի «հետին խելք»: Այո դա այդպես է: Եթե ժամանակին խելացի լինեինք և 2018թ. չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021թ-ին կրկին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին, կարևոր ու գուցե նաև որոշիչ դերակատարում կունենային գործընկերների համար: Իսկ երկարաժամկետի համար  կապահովեին կայուն և արժանապատիվ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխան զարգացումը: Նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular